19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Օսկանյանը նորից վատ դրության մեջ դրեց Ծառուկյանին. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների խնդրանքով, ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Վարդան Օսկանյանի վերջերս արված այն հայտարարություններին, որ  Մաքսային Միության  անդամակցության որոշումը հետընթաց էր:

Էդուարդ Շարմազանովին այդպես էլ պարզ չէր, թե հնչեցրած տեսակետը  պատգամավոր Օսկանյանի կարծի՞քն է,  թե՞ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը:

 Եթե “Ժառանգություն”, “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների ներկայացուցիչները նման կարծիք հայտնեին`ապա մի տեղ հասկանալի կլիներ: Սակայն քննադատական այդպիսի ելույթ է ունենում  մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը հանդես է գալիս Բելոռուսի, ՌԴ-ի հետ սերտ տնտեսական, քաղաքական հարաբերությունների խորացման օգտին, ապա, ըստ Շարմազանովի, ամենայն հավանականությամբ Օսկանյանը հերթական անգամ վատ դրության մեջ է գցում Գագիկ Ծառուկյանին:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ տարիներ առաջ Օսկանյանը միամտաբար, անկեղծ ասաց, որ Ծառուկյանի գրպանում ատրճանակ էր, իսկ բացի իրենից, ԲՀԿ բոլոր պատասխանատուները պնդում էին, որ իրենց առաջնորդի գրպանում “Վերտու” հեռախոս էր:

“Կարծում եմ այս անգամ էլ նրանք կուղղեն Օսկանյանի սխալը”,-եզրափակեց Շարմազանովը: 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ