23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Վարչապետի հետ

Այսօր “Օրինաց երկիր” կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՕԵԿ Երևանի ակտիվի հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ եղավ կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխումներին, ավանդների վերադարձման և սոցիալական ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՕԵԿ մոտեցումները Կառավարության կողմից իրականացվող գործունեության ծրագրային ուղղությունների շուրջ, լսեցին վարչապետի տեսակետները առկա խնդիրների վերաբերյալ:

Կուսակցության մոտեցումները ներկայացրեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, որից հետո վարչապետը պատասխանեց ներկաների հարցերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ