03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես են համագործակցում Օսկանյանի ու Գրիգորյանի անդամակցած ուժի հետ

”Հարցի պատասխանը տվեց Նաիրա Զոհրաբյանը, ասաց ոչ միայն 35 ստորագրությունով գալիս ենք, ասում ենք ցանկացած հարց, որ կա, տվեք, մենք ուզում ենք, որ բացահայտվի”,-այսօր կազմակերպված քննարկմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես ”մարտի մեկի” հարցով հանձնաժողովում կարող են համագործակցել ԲՀԿ-ի հետ, որի պատգամավորներից են այն ժամանակվա ԱԳՆ Վարդան Օսկանյանն ու […]

Ցեղասպանություն Սումգայիթում. հանցագործություն՝ առանց պատժի

Ռուսական  “комсомольская правда”-ն անդադարձել է 26 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերին: “26 տարի առաջ՝ 1988 թվականի  փետրվարի 27-29-ը,  Սումգայիթ քաղաքում ցեղասպանություն է իրականացվել տեղի հայ բնակչության նկատմամբ: Ադրբեջանական իշխանությունների անմիջական աջակցությամբ տեղի ունեցան զանգվածային ջարդեր, որոնք իրենց դաժանությամբ ցնցեցին միջազգային հանրությանը: Տասնյակ մարդիկ, որոնց մեղքը միայն հայ լինելն էր, սպանվեցին սադիստական դաժանությամբ: Բաժանվելով 50-80 […]

Քոչարյանը դեռ փետրվարի 28-ին էր իրազեկված

Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը վստահ է` ”մարտիմեկյան” հանցագործությունները պիտի հենց այդ օրերին բացահայտվեր: ”Մարտի մեկն ի սկզբանե բացահայտված է, շատ լուրջ խնդիրներ էլ չեմ տեսնում: Փաստահավաք խումբը բազմաթիվ հարցերի գնահատական տվել է ու դրանով ամեն ինչ ասվել է”,-այսօր ”Ինչու չի բացահայտվում մարտի մեկի հանցագործությունը” թեմայով բանավեճի ժամանակ ասաց Սաֆարյանը: Նա […]

Ընտրություններն անօրինական են, ես չեմ մասնակցելու. Յանուկովիչ /վիդեո ուղիղ/

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս պահին ընթացող իր մամուլի ասուլիսին, պատասխանելով հարցին, թե մասնակցելու է արդյոք մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին, ասել է, որ չի մասնակցելու, քանի որ դրանք անօրինական ընտրություններ են: “Հենց երաշխիքներ ունեցա իմ անվտանգության, անմիջապես կվերադառնամ Ուկրաինա: Ես տեսնում եմ ճգնաժամի կարգավորման եղանակներ, այն համաձայնագիրը, որ կնքել ենք, կարելի է դրանք կատարել. […]

Հանրապետականները չեկան

Այսօր ”Մեդիա կենտրոնը” քննարկում էր կազմակերպել ”Ինչու՞ չի բացահայտվում մարտի 1-ի հանցագործությունը” : Բանավեճին մասնակցում էին  Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ”Իրավունքի եւ ազատության կենտրոն” ՀԿ ղեկավար Վարդան Հարությունյանը:  Սակայն ինչպես նշվեց, նախապես հայտարարվել է, որ քննարկմանը պիտի մասնակցեին ՀՀԿ-ից պատգամավորներ Մկրտիչ Մինասյանն ու Մարգարիտ Եսայանը: Վերջինս […]

”Պարոն Բագրատյան, եթե Դուք մեկ անգամ ևս դառնաք վարչապետ”

”ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ասել է. ”Կարծում եմ` եթե Մարտի մեկը պարզվեր՝ Կիևում Մայդան չէր լինի…”: Զարմանում ես նման մտածողության և տրամաբանության վրա…Ի՞նչ, եթե մեր հարևան Գուգոն կնոջը ծեծելու համար պատժվեց, ապա կողքի շենքի Մկոն չի հարվածելու կնոջը…Այդ տրամաբանությամբ երկրորդ համաշխարհայինից հետո պետք է կռիվներ, կոտորածներ, պատերազմներ չլինեին….Բայց կյանքը լրիվ հակառակը ցույց տվեց: Հետո […]

Ստիպված էի լքել Ուկրաինան. Յանուկովիչն ասուլիս է տալիս /վիդեո ուղիղ/

Քիչ առաջ Դոնի Ռոստովում մեկնարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը: Յանուկովիչը ասուլիսի ընթացքում ներողություն է խնդրել ուկրաինացիներից: “Ներողություն եմ խնդրում նրա համար, որ իմ ուժերը չբավականացրին կայունությունը պահպանելու համար: Ես ստիպված էի լքել Ուկրաինան՝ իմ  և իմ մերձավորների կյանքին սպառնացող վտանգի պատճառով»,- հայտարարել է Վիկտոր Յանուկովիչն ու նշել, որ եկել է ժամանակն […]

Ազատեք Նաիրային այդ “գերագույն հաճույքից”

”Քաղաքական գործիչները պարտավոր չեն մեկը մյուսի ասածները մեկնաբանել: Ազատեք ինձ Գալուստ Սահակյանի և այլոց մտքերը մեկնաբանելու գերագույն հաճույքից”,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի միտքը. ”ՀԱԿ խմբակցության ղեկավարը պիտի ամբիոն բարձրանար ու ասեր՝ ՛՛Շնորհակալություն, Բարգավաճ Հայաստան՛՛, ՛՛Շնորհակալություն, Բարգավաճ Հայաստան՛՛: ՛՛Մարդիկ ստորագրել են, ձեզ բերել են մեյդան, […]

Թալանում են, սպանում են, անգամ բռնաբարում են … /վիդեո/

“Արցախյան պատերազմի մասնակից կանանց” ՀԿ նախագահ, ազատամարտիկ Աիդա Սերոբյանը այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև հարթակներում ակտիվ՝ ազատամարտիկ կանանց մասին. ”Շատերը հանդես են գալիս , որպես ազատամարտի  մասնակից, ես նրանց դեմքերով չեմ ճանաչում, ես ամբողջ մարտադաշտով անցել եմ, բայց նման մարդկանց ես չեմ տեսել ռազմադաշտում”: Սերոբյանը անդրադարձավ նաև ուկրաինական Մայդանում տիրող […]

Ջհանգիրյանն ուզում է փաստերով համոզվել Տեր-Պետրոսյանի ասածներում /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեցին, թե ինքն էլ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նման կարծում, թե ”մարտի մեկի” դեպքերի համար մեղավոր են քրաօլիգարծիկ տարրերը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի