03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Լուսաստղ” ենք գովազդելու՝ թունավորե՞նք էս մարդկանց

”Մեզ համար գովազդը շուկայական տնտեսության անհրաժեշտ բաղադրիչներից է՝ ազատ շուկայական տնտեսության կարևոր բաղադրիչը, բայց այն ուղղակի հակացուցված է մենաշհորհների հետ և եթե կան ոլորտում աղաղակող թերություններ, դա հետևանք է մոնոպոլիայի, որի պատճառով էլ չկա մրցակցություն”,- այսօր Ազգային ժողովում ՛՛Գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու՛՛ մասին նախագծի վերաբերյալ տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:  Վերջինս խոսեց […]

Ես կենդանի եմ, բայց չեմ կարող ասել, թե ինձ լավ եմ զգում. Յանուկովիչ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Դոնի Ռոստովում իր ասուլիսը սկսել է` նշելով, որ վերջին շրջանում իր անվան շուրջ տարբեր լուրեր են պտտվում, սակայն ինքը կենդանի է: “Ես կենդանի եմ, սակայն չեմ կարող ասել, թե ինձ լավ եմ զգում, քանի որ ինձ ցավ է պատճառում Ուկրաինայի ժողովրդի վիճակը”,- ասել է նա: Յանուկովիչը եւս մեկ անգամ նշել […]

Եթերի որակը կախված է ալկոհոլի գովազդի՞ց

՛՛Գովազդի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՛՛ նախագծի համահեղինակ Նաիրա Կարապետյանը նախքան ելույթն սկսելը նշեց, որ այլ տեքստ էր պատրաստել, ՛՛սակայն հասկացա, որ դատարկ խոսքերը պետք է մի կողմ դնել և անցում կատարել բովանդակալից բառակապակցությունների պարզաբանմանը՛՛: Եթե այս օրենքն ընդունվի, ժողովուրդը կսկսի ավելի շատ ալկոհոլ օգտագործել, Կարապետյանն արձագանքեց մեղադրանքներին: ՛՛Հայ ժողովուրդը երբեք ալկոհոլի չարաշահման […]

Որքա՞նով է ճիշտ օրենք ընդունել՝ մի քանի հեռուստաընկերությունների շահը հաշվի առնելով

՛՛Օրենքի այս նախագծի քննարկումը երեկ խորհրդարանում սկսվեց այն պահին, երբ դահլիճում քիչ մարդ կար, բայց որ ԱԺ բոլոր պատգամավորները իրազեկված լինեն, թե ինչի մասին է խոսքը՝ պարզաբանեմ՛՛,- ՛՛Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու՛՛ մասին օրենքի նախագծի շուրջ իր ելույթն այսպես սկսեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վերջինս նշեց, որ գովազդի մասին օրենքն արգելում […]

Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունը` Դոնի Ռոստովից /վիդեո, ուղիղ/

Րոպեներ առաջ Դոնի Ռոստովում մեկնարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը: Այս անգամ, սակայն, Յանուկովիչը խոսում է ամբիոնից: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Յանուկովիչը եւս մամուլի ասուլիսով հանդես եկավ, որը կրկին տեղի ունեցավ Ռոստովում:  

Ռուսաստանը կարող է հեռացվել Մեծ ութնյակից. Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանին “Մեծ ութնյակից” հեռացնելու հարցը կարող է դրվել այն դեպքում, եթե պաշտոնական Մոսկվան չհամագործակցի Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելուն միտված աշխատանքների շրջանակներում, գրում է polit.ru-ն։ “Եթե Ռուսաստանը շարունակի նույն քաղաքականությունը, միջոցներ կձեռնարկենք` “յոթնյակին” վերադառնալու համար”,- ասել է Քեմերոնը` ամեն դեպքում հույս հայտնելով, որ  դրա կարիքը չի լինի:

Անտեր մնացած ժողովուրդ

”Իշխանափոխության հիմքերը, այո, տեսնում եմ: Դա վաղուց անհրաժեշտ էր իրականացնել, բայց այս պահին չեմ տեսնում դրա կարողությունը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Իշխանափոխություն անելու համար տիկին Խառատյանի համոզմամբ՝ ծրագիր է հարկավոր, և հենց այդ ծրագիրն է այսօր պակասում:  ՛՛Պետք է ունենալ շատ պատրաստված ծրագիր, թե իշխանության փոփոխությունից հետո ինչ են առաջարկում: Գործող կառավարությունից […]

Հատուկ քննչական կոմիտեն կստեծվի, Կոստանյանն էլ հաշվետու կլինի ԱԺ-ին

Ազգային ժողովն այսօր կազմակերպեց երեկ քննարկված հարցերի քվեարկությունը: 71 կողմ, 37 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունվեց Հատուկ քննչական կոմիտեի ստեղծման վերաբերյալ օրենքը: ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը ևս ընդունվեց՝ 111 դեմ, 0 կողմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: ԱԺ կանոնակարգ օրենքում և դատախազության մասին օրենքում փոփոխություն կատարելու մաիսն փաթեթը ևս ընդունվեց 108 կողմ, […]

Ղրիմի հանրաքվեն կարող է սպառնալ ԵՄ-ի անվտանգությանը. Բրյուսել

Բրյուսելը պաշտոնական դիրքորոշում է ներկայացրել, համաձայն որի` Ղրիմի հանրաքվեն սպառնում է ԵՄ-ի անվտանգությանը, քանի որ այն կարող է օրինակ դառնալ  Եվրոպայի այլ երկների համար ևս: Հայտարարվել է, որ “այդ սպառնալիքը չեզոքացվելու համար ԵՄ-ն պատրաստ է տնտեսական զոհաբերությունների գնալ, որոնք կարող են պատժամիջոցներ դառնալ ՌԴ-ի դեմ”,- տեղեկացնում է 5 канал-ը:

Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս. համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է արել Twitter-ի իր էջում` նշելով, որ իրենք հույս ունեն, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կրկին կհանդիպեն:  “Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս: Միայն նրանք կարող են զբաղվել խաղաղության հաստատման բարդ հարցերով”,- գրել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի