13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուկրաինայի մասնատումը բոլոր արտաքին դերակատարների համար ձեռնտու գործընթաց էր

”Ուկրաինայի հետ կապված ամենաքննարկվող քաղաքական թեման այսօր Ղրիմի հանրաքեի, դրա օրինական լինել-չլինելու հարցն է դարձել: Ստեղծված պայմաններում միանգամայն անիմաստ հարց է՝ ակնհայտ է, որ մարդկանց բռնի ուժով չեն ստիպել քվեարկել հօգուտ Ուկրաինայի կազմից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու որոշման: Ղրիմի բնակչության գերակշիռ մասը կամավոր ու մեծ խանդավառությամբ է հավանություն տվել Ռուսաստանի մասը կազմելու հեռանկարին: Միաժամանակ պարզ է, որ Ղրիմի բնակչության կարծիքը, իրականում, որևէ մեկին հետաքրքիր չէ, և բոլոր քաղաքական դերակատարները դա շատ լավ հասկանում են, ու յուրաքանչյուրն անում և անելու է այն, ինչն իր համար շահավետ է այս իրավիճակում:
Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը ԱՄՆ, Ռուսաստանի ու Եվրամիության համատեղ գործադրած ջանքերի և տեղի քաղաքական վերնախավի պահվածքի արդյունքում հանգեց նրան, որ սկսվեց երկրի տրոհման գործընթացը: Այդ համատեքստում Ղրիմի հանրաքվեն նշված գործընթացի ոչ թե մասն է միայն, այլ դրա հետագա ծավալմանը նպաստող իրավական նախադրյալը: Այսինքն՝ այդ հանրաքվեն, հավանաբար, ներուկրաինական ճգնաժամի նոր, ավելի ընդգրկուն փուլի սկիզբն է հանդիսանում, որում իրար դեմ են դուրս գալու նաև օտար պետություններ: Հանուն ճշմարտության արժե հիշեցնել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության անդառնալի կորուստի իրական մեկնարկը տրվեց նախագահ Յանուկովիչի փախուստով Կիևից, որին խոչընդոտող մեկը չգտնվեց, թեև, կարծում եմ, որ և ռուսների, և ամերիկացիների կամ եվրոպացիների համար պարզ էր, որ դրան անմիջապես հետևելու է երկրի մասնատումը: Մեկը չգտնվեց, որ Մայդանի առաջնորդներին համապատասխան խորհուրդը տա: Ուրեմն՝ այդ երկրի մասնատումը, եթե անգամ փոխհամաձայնեցված չէր, ապա գոնե բոլոր արտաքին դերակատարների համար ձեռնտու գործընթաց էր: Սկսվում է քաղաքական երկարաժամկետ դիրքային պատերազմը, սակայն արդեն այսօր Արևմուտքն ու Ռուսաստանն իրենց համար կարևոր շահումներ են ստացել, իսկ կորուստները՝ արտաքին դերակատարների ու սեփական քաղաքական թերխաշ վերնախավի գործողությունների զոհը դարձած Ուկրաինայի շարքային քաղաքացու բաժինն են”,-Facebook-յան հանրագրում վերլուծել է ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ