19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը փորձում է ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը “Ֆեյսբուքի” իր էջում գրել է. Ադրբեջանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող տարբեր տրամաչափի գործիչներ, պարբերաբար, փորձում են ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:  Ադրբեջանի ակնկալիքները Միսնկի խմբից,հավանաբար,միակողմանի զիջումներն են, հետեւաբար Մինսկի խմբի ցանկացած այլ առաջարկություն Ադրբեջանի կողմից մատուցվում է խեղաթյուրված, չընկալված եւ պիտակավորված:  Նման գործելաոճը խաթարում է խաղաղ բանակցային պրոցեսները: ԵԱՀԿ Մինսկի խումբը […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամերիկուհի ներկայացուցիչը հարձակվել է ռուս ներկայացուցիչի վրա /վիդեո/

ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ իսկական սկանդալ է տեղի ունեցել: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կոչ է արել ԱՄՆ-ին դադարել վիրավորական արտահայտությունները Ռուսաստանի մասին: Այս հայտարարությունը բարկացրել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանտա Պաուերսին, ով հարձակվել է Չուրկինի վրա: Սամանտան հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինայի մասն է եւ վաղն էլ է Ուկրաինայի մասը լինելու, եւ հենց […]

՛՛ՀՀԿ-ում հիացած չեն Տիգրան Սարգսյանի գործունեությամբ՛՛

՛՛Դա արտաքին պահվածք է, ու իրենք էլ լավ հասկանում են, որ որքան այդ թեմային անդրադառնան, ցույց տան իրենց անհանգստությունը ու փորձեն խիստ հռետորաբանության մեջ ներկայացնել, այնքան իրենց թիմը կազմալուծվելու է՛՛,-ասուլիսում, ի պատասխան հարցի, թե ինչով է պայմանավորված իշխանությունների արտաքին հանգստությունը կառավարության անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա […]

4 ուժերը դուրս են գալու փողոց

՛՛Եթե նախօրոք մտածենք, որ չենք հասնելու վերջնակետին, սկսելն անիմաստ է  դառնում: Շատ լավ գործընթաց է, ու զարմանում եմ, որ շատ ընդդիմախոսներ կան. ավելի լավ է ինչ-որ բան անես, քան ոչինչ չանես՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնության մասին: Պատգամավորը կարծում է, […]

Եթե Իրանը էժան գազ տա, Հայաստանը կգնի

”Եթե Իրանը մեզ էժան գազ կտա, ինչի հնարավոր չէ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է Իրանից գազ ստանանք: Նման տեսակետ հայտնեց նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Այվազյանը շեշտեց, որ Ռուսաստանի կառավարության հետ կնքած համաձայնագիրը, ըստ որի՝ Գազպրոմի առաջ Հայաստանը պարտավորվում է մինչև 2043 թ-ը այլ […]

Ուկրաինան հպարտանում է տեղի հայ համայնքով. դեսպան

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ղրիմի իրադարձություններին, ասել է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Ղրիմում, խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունը: Խոսելով Ուկրաինայի հայ համայնքի անվտանգության մասին` դեսպանն ասել է, որ Ուկրաինայում ապրում են 17-20 ազգային փոքրամասնություներ, եւ Ուկրաինան, որպես իրավական պետություն, միշտ ուշադրության կենտրոնում է […]

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ կազմից ու Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնում

Ուկրաինայի ԱԳՆ-ն շատ շուտով մեխանիզմ կմշակի, ահամձայն որի` այսուհետ Ռուսաստանի քաղաքացիները Ուկրաինա կարող են մուտք գործել միայն միջազգային անձնագրերով: Բացի այդ, որոշում է կայացվել Ուկրաինայի` ԱՊՀ կազմից դուրս գալու մասին, տեղեկացնում է Interfax.ru-ն:

Ուկրաինան ՀՀ-ում իր դեսպանին հետ կկանչի ՞

Ուկրաինայի «Սվոբոդա» խորհրդարանական խմբակցությունը կոչ է արել հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից կամ նրանց դիվանագետներին կանչել Ուկրաինայի ԱԳՆ, որպեսզի Ղրիմի հանրաքվեն ճանաչելու վերաբերյալ տեղեկատվության մասին բացատրություն տան: Այս մասին գրում է korrespondent.net-ը։ “Որոշ երկրներ սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն։ Դա անթույլատրելի է։ Մենք պահանջում ենք շտապ հետ կանչել Ղազախստանից և Հայաստանից դեսպաններին”,-ասել է […]

”Ով ունի, թող նա մտածի”

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը կարծում է, որ Ղրիմի ու Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի վրա: ”Միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքներն են, որ Հայաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ ընկավ, և չէր կարող ազդեցություն չունենալ: Սակայն ինչ ծավալով կլինի այդ ազդեցությունը, կախված է  հետագա զարգացումներից”,-այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ […]

”Իրար ուտելու եք”. Ծառուկյանը կզիջի՞ Րաֆֆուն

”Ասում են` փոխեք էս մարդուն, բերեք ուրիշ մարդ, քանի որ իրան չենք վստահում: Ես ռեալ դաշտից եմ, ուտոպիական դաշտից չեմ, և 1-ին գուարած 1 հավասար է 2-ի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` խոսելով ԱԺ ոչ իշխանական ուժերի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին: Պատգամավորը շեշտեց, որ քաղաքականությունը հնարավորությունների տեղ է, ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի