30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

”էս ժողովրդի կաշին կերել, ոսկորներն է մնում … ”

Մի խումբ ազատամարտիկներ եւ արվեստագետներ որոշել են ստեղծել խումբ, որը կպայքարի սոցիալական անարդարությունների դեմ: Այս մասին նրանք հայտարարեցին այսօր մամուլի ասուլիսում:

“Վաղը առաջին միտինգն ենք անում Հանրապետության հրապարակում եւ պահանջելու ենք “Գազպրոմ”-ից մեր փողերը: Մենք ապացուցել ենք, որ խաբում են ժողովրդին: Ապացուցել ենք, որ մարդիկ ամեն ամիս երեսուն տոկոս ավել փող են տվել”,-ասաց “Ներազգային ազատագրական շարժում քաղաքացիական նախաձեռնության” հիմնադիր Վահան Մարտիրոսյանը:

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի խոսքով, սկսում են գազից, քանի որ դրանից է կախված գնաճը: “Մենք չենք պահանջելու Սերժ գնա, Պողոս արի, դրա համար կա ընդդիմություն: Մեզ հետարքրում է մարդկանց վիճակը, սոված չլինեն: Վաղը ով գա վարչապետ՝ պահանջելու ենք, էս ժողովրդին կաշին կերել, ոսկորներն է մնում ”,-ասաց Արշակ Զաքարյանը:

Երգահան Էդուարդ Զորիկյանը կոչ արեց համախմբվել, որովհետեւ հարցը բոլորինն է՝ սկսած նորածնից: “Պետական ոչ մի պաշտոնյա չի կարողանում բացատրել, թե ինչու է գազի գինն այսպես: Ո՞ւր ենք գլորվում, արդեն սա կործանում է”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ