08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ո՞նց կարող է ` մարդն օլիգարխ է աշխատում այս երկրում

՛՛Քանի որ մեր կողմից որևէ մեկին որևէ առաջարկ չի եղել ու չի էլ քննարկվել, եթե-ներով խոսել ու գուշակություննր անել պետք չէ: Եթե խոսում են այդ թեմաների մասին, ճիշտ կանեին՝ վերջին երեք ամիսների իրենց ելույթները վերլուծեին՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ խոսելով ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի վերջին օրերին արված հայտարարությունների մասին, որ իրենք հնարավոր է մաս կազմեն նոր ձևավորվող Կառավարությանը: 

Ասուլիսի մյուս բանախոսը` ”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հավելեց, որ ՀՅԴ-ը ու ԲՀԿ-ը ընդդիմություն չեն կարող համարվել: ”Ինձ համար ակնհայտ է  եղել, որ նրանք չեն կարող լինել ընդդիմություն, ո՞նց կարող է  լինել` մարդն օլիգարխ է աշխատում այս երկրում ու լինել ընդդիմություն, Օլիմպիական կոմիտեի նախագահ է:

Շատ լավ գիտենք` իրենց կուսակցության ծնունդը որտեղից է , ինչ է”: Ինչ վերաբերում է մյուս երկու ուժերին` ՀԱԿ-ին ու ”Ժառանգությանը”, ապա Գիմիշյանը շեշտեց, թե ”Ժառանգությունը” ազնիվ արևմտամետ ուժ է, պաշտոն չի ուզում, իսկ ՀԱԿ-ը չորս տարի առաջ հայտարարում էր, որ ԲՀԿ առաջնորդի մարդիկ նաև եկան զինված ու կարկեցին 2008 թվականի մարտի մեկին: 

Ի դեպ, Գիմիշյանը նետեց, թե այս բոլոր ուժերը նախագահ Սերժ Սարգսյանի ցանկությամբ են հայտնվել Ազգային ժողովում: Դիմելով ՀՀԿ պատգամավորին` ասաց. ”Ձեր տղերքն են, ինչ ընդդիմություն, ձեր պատվերով է գոլորշին բաց թողնվում: Ընդդիմություն աշխատելը եկամտաբեր գործ է, ահագին փող բերող գործ է”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ