05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա մարտավարական քայլ է. քառյակը՝ նախագահի առաջարկից

՛՛Հոսանքի թանկացումը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, մեծ թվով թոշակառուների՝ մոտ հինգ հարյուր հազար, իսկ դա հարյուր հազար քաղաքացու համար է՛՛,-այսօր քառյակի համատեղ ասուլիսի ժամանակասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հանձնարարության մասին: Նշենք, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին […]

Տասը տոկոսով թանկանալու է մեր կյանքը

Կան ռեզերվներ, որ էլեկտրաէներգիան չթանկանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, և վերջինս ասել է, որ եթե կան ռեզերվներ, որ հնարավոր է խուսափել թանկացումից, իրենք պատրաստ են լսել: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հավելեց, որ էլեկտրաէներգիայի […]

Սարկոզիին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

Նիկոլյա Սարկոզիին պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք ‘’ազդեցության չարաշահում’’ հոդվածով: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով France-Presse-ից: Ֆրանսիայի նախկին նախագահը մեղադրվում է կաշառք տալու, ծառայողական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու, կոմերցիոն գաղտնիքը խախտելու փաստերով։ Նրան կասկածում են նաև անօրինական ճանապարհով L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից 150 հազար եվրո ստանալու համար։ Մեղքի ճանաչման դեպքում Սարկոզիին, ‘’ազդեցության չարաշահում’’ […]

Արցախը հավատում է Սերժ Սարգսյանին /վիդեո/

Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պատասխանելով Henaran.am-ի հարցին, անդրադարձավ  Մաքսային միությանը Հայաստանին անդամակցելու դեպքում արցախցիների դիրքորոշմանը: “Ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանարապետության իշխանությունը, այլեւ մեր ժողովուրդը հավատում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին”,-ասաց նա: Շարունակությունը՝ տեսանյութում:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում` տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը: Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է այսօր՝ արտգործնախարարությունում կայացած դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։ Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Հայաստան բնական գազ, նավթամթերք և չմշակված բնական ալմաստներ արտահանելու ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի, […]

Էրդողանը իր թեկնածությունն է դրել նախագահական ընտրություններում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է երկրի նախագահական ընտրություններում իր թեկնածուի՝ կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Որոշման մասին այսօր կայացած հերթական համագումարի ընթացքում հայտարարել է կուսակցության փոխնախագահ  Մեհմեդ Ալի Շահինը: Թուրքիայում առաջին անգամ նախագահի ուղիղ ընտրությունը կկայանա 2014թ.-ի օգոստոսի 10-ին։ Եթե թեկնածուներից որևէ մեկը չհավաքի […]

”Այս սահմանադրությամբ մարդու իրավունքներն ունեին միայն ամրագրված տեսք”

 Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այսօր մեկնարկել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը: ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ  Գևորգ Դանիելյանն ու Հրայր Թովմասյանը ներկայացրել են Հայեցակարգով նախատեսված դրույթները, պատասխանել քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հարցերին: Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, նշել է, որ իրավական, արժեհամակարգային հակասություններից խուսափելու […]

Թուրքիայի քրդական կուսակցության համանախագահը հավակնում է երկրի նախագահի պաշտոնին

Թուրքիայում քրդական ”Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցությունը հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածուի անունը։ Տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը: Կուսակցությունն առաջադրելու է համանախագահ Սալահաթթին Դեմիրթաշի թեկնածությունը։ Նա դեռևս պաշտոնապես չի առաջադրվել և չի ներկայացրել փաստաթղթերը։ Նախագահի թեկնածուների գրանցումը Թուրքիայում կավարտվի հուլիսի 10-ին։ Իշխող ”Արդարություն և զարգացում” կուսակցությունը թեև պաշտոնապես չի հայտարարել, սակայն ակնկալվում է, որ կուսակցության թեկնածուն […]

Սարկոզիին ձերբակալել են

Ֆրանսիական ոստիկանությունը 24 ժամով ձերբակալել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Հայտնում է BBC-ն: Նրան կոռուպցիայի գործով հարցաքննության են տարել: Ենթադրվում է, որ Սարկոզիի ձերբակալությունը կապված է, այսպես կոչված, Բետանկուրի գործի հետ: Դեռ 2007-ին, երբ Սարկոզին նախագահ էր, նրան կասկածել էին իր նախընտրական արշավի համար  50 հազար եվրո ստանալու համար: Գումարը տրամադրել էր L’Oreal ընկերության համասեփականատեր […]

Տիգրան Սարգսյանի նշանակումը ծանր են տարել ԲՀԿ-ում. ՛՛Իրատես de facto’’

՛՛Իրատես de facto’’-ն ՛՛Ասում են՛՛ խորագրի ներքո գրում է. ՛՛Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելն ահավոր ծանր են տարել իշխանական հայտնի թևերում, ինչպես նաև ԲՀԿ-ում, մասնավորապես քոչարյանական ՛՛գաղափարական՛՛ թևում, ուր ամեն ինչ անում էին, որպեսզի նախկին վարչապետը ՛՛պատասխանատվության ենթարկվի՛՛։ Ասում են նաև, թե այդ միջավայրում մեծ է տագնապը, որ ԱՄՆ մեկնած Տիգրան Սարգսյանը, որպես ԱՄՆ-Ռուսաստան փոխզիջման արդյունք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի