16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության պատասխանը Ռոբերտ Քոչարյանին.news.am

ՀՀ փոխոստիկանապետ  Սամվել Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ  զրույցում անդրադարձել է  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի`  երթեւեկության տուգանքներին ուղղված գնահատականներին:  –Պարոն Հովհաննիսյան , Ռոբերտ Քոչարյանը այսօրվա իր հարցազրույցում ի թիվս այլ ոլորտների անդրադարձել է տուգանքների «հայկական տարբերակին» նշելով, որ դրանք անհամադրելի են նվազագույն աշխատավարձի չափին եւ համեմատություն անելով եվրոպական երկրների հետ:  2-րդ նախագահի այս գնահատականի մասին ի՞նչ կասեք:  […]

Ուժերը պետք է կենտրոնացնել ռեժիմի վերացման ուղղությամբ. Ժիրայր Սեֆիլյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նախախորհրդարան’’-ի  անդամ Շուշիի առանձնակի ջոկատի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ ի  տարբերություն ընդդիմության որոշ ներկայացուցիչների իրենք արձակուրդ չեն գնում: Անդրադառնալով երեկ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ տեղի ունեցած դեպքերին Սեֆիլյանը ողջունեց ակցիայի մասնակիցներին և նկատեց. ’’Այնքան ժամանակ, ինչքան գոյություն ունի այս օկուպացիոն ռեժիմը,  նրա ենթակա ոստիկանությունը կշարունակի իր քաղքականությունը: […]

Եթե անբարոյականներն անբարոյականությունից են խոսում, չի նշանակում, որ դրանով մաքրվում են. Մանուկյանը՝ Քոչարյանին

՛՛Չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու, շատ շուտվանից ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի, և ինչ կերպ էլ փորձեք ուրիշ ձևով հարցեր տալ, իմ պատասխանն այդպիսին է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ի պատասխան հարցի, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկվա հարցազրույցում կարծես թե պաշտպանել է քառյակի 12 կետերը: Մանուկյանը […]

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը պետք է լրջորեն մտահոգված լինի Ադրբեջանի՝ իր հանձնառությունները կատարելու ձախողման հարցով

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Այսօր ԵԽԽՎ-ում ելույթով հանդես եկավ Ադրբեջանի արտաքին գործեր նախարարը: Նրա ելույթին հաջորդիվ ես ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնեցի իմ տեսակետը Ադրբեջանում տիրող իրական իրավիճակի մասին, ինչը, վստահ եմ, հետաքրքիր կլինի եվրոպացի գործընկերներիս համար: Ելույթիս տեքստը ստորև ներկայացնում եմ նաև ձեզ: Հարգելի գործընկերներ, Անշուշտ դուք տեղեկացված […]

Ռոբերտ Քոչարյանի շարադրանքը սկսել է համընկնել Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերին

Քաղաքականությունն էլ սպորտի պես մի բան է։ «Ֆորմայի» մեջ մնալու համար անընդհատ պետք է զբաղվես դրանով։ Անգամ մի քանի ամիս ընդմիջումը զգացնել է տալիս։ Ապացույցը՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն է։ Մեծ քաղաքական թեմաները նրա քաշային կարգն այլևս բարձրացնել չի կարող։ 1. Տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի հետ կապված. արդեն որոշակի փոփոխություններ կատարվում […]

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ նահանգները ‘’Մեծ յոթնյակի’’ մյուս անդամների հետ միասին աշխատում են  Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների պատրաստման վրա: Գրում է BBC-ին: Այս մասին Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հայտնել է հեռախոսային զրույցի ժամանակ: Ամերիկայի փոխնախագահի խոսքերով նոր պատժամիջոցները կկիրառվեն, եթե Մոսկվան միջոցներ չձեռնարկի Ուկրաինայի արևելք զենքի մատակարարման և զինյալների սահմանի […]

Ադրբեջանի կտրուկ ակտիվացումը Նախիջևանի ճակատում սպասելի էր

Վերջին շրջանում, ադրբեջանական դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների կտրուկ ակտիվացումը ՀՀ հարավ-արևմտյան հատվածում (Նախիջևան) կտրուկ սրել է սահմանագծին տիրող առանց այդ էլ ոչ կայուն իրավիճակը, կրկին ակտիվացնելով ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ մտահոգությունը: Որքան էլ լրատվամիջոցներում նախիջևանյան ճակատի ակտիվացումը որպես անսպասելի փաստ ընկալվի, այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ այդ ուղղությամբ աճող վտանգի նախանշանները ուրվագծվել էին դեռևս 2013 […]

Որքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներն, այնքան գործընթացը մեծ թափ կստանա. Ս. Լավրով

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳՆ ԷԴվարդ Նալբանդյանն այսօր հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂՀ, Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության և մի շարք այլ կարևորագույն հարցեր: Այս մասին այսօր համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Է. Նալբանդյանը: Սերգեյ Լավրովն իր հերթին նախ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել հայ-թուրքական արձանագրությունների իրականացմանը, սակայն հիմնական խոսքը […]

ՀՀ-ը փաստացի մնացել է մենակ. քաղաքագետ

՛՛Հայաստանը նույնիսկ չունի ԼՂՀ հիմնախնդրի նկատամբ հայեցակարգ, որը չի եղել նաև Լևոն Տեր-Պետորսյանի ժամանակ, տրանսֆորմացիաններ, իհարկե, եղել են, բայց հիմնական մոտեցումն առավել քան նույնն է մնացել, տեսլական չկա՛՛,-այսօր Երևանի մամուլի ակումբում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ ՛՛Հայաստանը և Եվրասիական ինտեգրացիան. գոյություն ունի՞ արդյոք այլընտրանքային քաղաքական օրակարգ՛՛ թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։ ՛՛Մենք կարող ենք […]

Հայաստանից ոչ ոք չի հարցնում ԵՄ թե ՄՄ. Ֆրանսիայի դեսպան

“Հայաստանում՝ Երեւանի Եվրասիական ընտրությունը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները“ թեմայով  Մամուլի ազգային ակումբում քննարկումանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն անդրադառնալով թեմային նշեց, որ Հայաստանի ռազմավարությունը երկու նպատակների է ուղղված. մի կողմից ապահովել պետության եւ ազգի անվտանգությունը, մյուս կողմից՝ ապահովել երկրի ժողովրդավարական, տնտեսական զարգացումը՝ հաշվի առնելով այս երկու նպատակների փոխկապակցվածությունը: Դեսպանի խոսքով սա էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի