01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, […]

Գերմանիայում պատրաստվում են հայոց ցեղասպանության 100 ամյակին

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ առավել ակտիվացել են սփյուռքում գործող հայկական կառույցները: Դրանցից շարքին է դասվում ՛՛Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860՛՛ գիտամշակությային կազմակերպությունը, որը Գերմանիայում մեծ գործունեություն է ծավալում հայոց ցեղասպանության  ճանաչման և դատապարտման հարցում: Ճիշտ է Բունդեստագը ընդունել է դատապարտող բանաձև, սակայն այնտեղ չի օգտագործվում ցեղասպանություն բառը: «ՑԵղասպանության Հարյուրամյակին ընդառաջ Գերմանիայի Բոխում համալսարանական քաղաքի եւ հարեւան […]

Աշոտյանի մաղթանքն՝ ընդդիմությանն ու Արամ Մանուկյանին /վիդեո/

՛՛Այն, ինչ գրել են իմ որդիները Ձմեռ պապիից որպես ակնկալիք, չգիտեմ՝ Ձմեռ պապիկը կկարողանա բերել, թե չէ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ամեն դեպքում նախարարը նշեց, որ յուրաքանչյուր ծնող աշխատում է իր երեխայի համար անել ավելին, քան կարող է:  Աշոտյանը չհիշեց՝ որ նվերն է ամենից շատ սիրել, սակայն նշեց, որ սիրում […]

Նախագահի վերջնական տեսակետից հետո այլ զարգացումներ կլինեն. Է. Շարմազանով /վիդեո/

Ամանորը եթե սահմանվի օրենքի նախագծի անունով, ապա, Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կանվանի “Հույսի եւ լույսի նախագիծ” խորհրդարանի փոխնախագահն այն կանվանի. Սպասելիքները 2015թ-ի քաղաքական առումով շատ են. առաջինը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված որոշ երկրների կողմից ժխտողականության դեմ նախագծի ընդունում, Ղարաբաղյան հարցի հետ կապված՝ բանակցություններում՝ Հայաստանի  դիրքերի ամրապնդում, Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի […]

Դու մեռնելու իրավունք չունես, մինչեւ ինձ ու Հրայրին դալանում չծեծես

ՀՀ կրթության եւ գիտության  նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջումՀՅԴ ԳՄ անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան գույժը լսելով՝ գրել է. “Մտերիմները գիտեին, որ նա վատառողջ է: Շատ վատառողջ: Գերմանիայից վերադարձող բոլոր պատվիրակություններին հարցնում էինք. Վահանը ոնց է: Բոլորի մոտ հույս կար, որ այդ կենսուրախ եւ պայծառ մարդը հաղթելու է մահը հանուն […]

Պատգամավորները բարձրախոսներով իրար են ծեծել /վիդեո/

Վրացի պատգամավորները կրկին խորհրդարանում ծեծել են իրար: Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում  նրանք ԱԺ նիստերի դահլիճի բարձրախոսներն են պոկել ու սկսել են իրար հարվածել դրանցով, հայտնում է glavnoe.ua-ն: Պատգամավորների ծեծկռտուքը հաջողվել է դադարացնել միայն ոստիկանների միջամտությունից հետո:

Պարգեւներ լրագրողներին /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է նրանց Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ եւ նշել, որ տարեցտարի մամուլի հետ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել, իսկ հասարակությունը՝ առավել տեղեկացված: ԱԺ […]

Ընդդիմություն լինելն է հե՞շտ, թե՞ իշխանություն /վիդեո/

՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունն արդեն բավական ժամանակ է, դուրս է եկել կոալիցիայից ու հանդես է գալիս ընդդիմադիր դաշտում: Henaran.am-ը խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց՝ ավելի հեշտ է լինել իշխանություն, թե ընդդիմություն Հայաստանում: Մանրամասները՝ տեսանյութում:

Գագիկ Ծառուկյանին պարտադրեցին /վիդեո/

Արդեն տեղեկացրել ենք, որ ՛՛Հայաստանի համաժողովրդական նախաձեռնություն՛՛ շարոժումն սկսել է իր գործունեությունը: Նախաձեռնությանը սատարող ՛՛Հայրենիք և պատիվ՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես են, իրենց իսկ խոսքերով, իշխանությունը ցերադարձնելու ժողովրդին, ինչու դա չի հաջողվում եռյակին կամ այլ ընդդիմադիր ուժերի: Ըստ Մակեյանի՝ եռյակին չհաջողվեց, քանի որ եռյակի մաս կազմող ԲՀԿ-ն նաև մասն է իշխանության: […]

Սա մեր ոճն չէ, սա անընդունելի է. yerkir.am

  “Բարգավաճ Հայաստանը”-ը ներկայացնող մի քանի պատգամավորներ կոնկրետ ԶԼՄ-ների միջոցով թիրախ են դարձրել դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանին: Բանը հասել է անձնական վիրավորանքներին: Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին խնդրել է մեկնաբանել, թե ի՞նչ է կատարվում:   Ռուստամյանի մեկնաբանությունն՝ առանց խմբագրման՝ ստորեւ:   “Մեզ համար անհասկանալի, անընդունելի, տգեղ երեւույթ է: Հատկապես, երբ մի կուսակցության անդամներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված