06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք սխալվել եք, Ծառուկյանն իշխանության դեմ է գնում. Լեւոն Զուրաբյան. Առավոտ

՛՛Առավոտ՛՛ թերթը գրում է.

՛՛Առավոտ՛՛-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունե՞ք, որ դուք ուղղակի մասնակցում եք Գագիկ Ծառուկյանի 2017-18 թթ. Նախընտրական քարոզարշավին: Նա պատասխանեց կտրուկ. ՛՛Ոչ, մտավախություն չունեմ՛՛: Մեր հարցին՝ Ձեզ համար Ծառուկյանի նպատակները պա՞րզ են, քայլերի հաջորդականությունը գիտե՞ք՝ նա պատասխանեց. ՛՛Քայլերը որոշում ենք միասնաբար՛՛:

Այն ճանապարհը, որի մասին խոսեց խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանը, որ եթե իշխանությունը տեղի չտա, արտահերթ ընտրությունների կհասնեն հանրահավաքների միջոցով՝ այդ ճանապարհը դուք արդեն գնացել եք, փորձել եք մի քանի անգամ եւ չի ստացվել, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. ՛՛Կարող ենք վերլուծել պատճառները, թե ինչու չի ստացվել: Բայց մի բան կարող է այսօր չստացվի, վաղը ստացվի՛՛:

՛՛Չգիտեմ՝ դուք նկատել եք, թե չէ, բայց երկրում տեղի է ունեցել ավելի լայն համախմբում, քան մինչև հիմա եղել է: Արդեն ոչ միայն ՀԱԿ-ն է գործում, ինչպես 7 տարի շարունակ գործել էև մենակ պայքարել այս իշխանությունների դեմ, հիմա արդեն ավելի լայն կոնսոլիդացիա է՛՛,-՛՛Առավոտ՛՛-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ ՛՛Համաժողովրդական շարժման մեջ կա մի ուժ, որի մասին դուք էլ, մնացածներն էլ մեծ քննադատությամբ ասում էիք, որ երբեք չի միանա ընդդիմությանը, եւ գագիկ Ծառուկյանը երբեք չի գնա իշխանությունների դեմ: Բայց արի ու տես, որ դուք սխալվել եք: Նա հիմա իշխանության դեմ է գնում: Նա հիմա անգամ սպառնում է, որ կդնեն արտահերթ նախագահական ընտրությունների հարց՛՛:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ