16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Իմ նման մարդու համար սազական չէ” /վիդեո/

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր ասուլիսում չցանկացավ մեկնաբանել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը: ”Անձամբ ոչ շփվել եմ, ոչ առնչվել, ոչ էլ գտնվել եմ այդ կառավարման տիրույթում”,-ասաց նա` հավելելով, որ իր նման մարդու համար սազական չէ լրատվությամբ եղած տեղեկություններով եզրակացություններ անել:

Դաժանաբար այրել են պատգամավորին

Մեքսիկայի ոստիկանությունը հետաքննում է տեղի պատգամավորի եւ նրա վարորդի դաժան սպանությունը: Վերջիններն առեւանգվել էին, իսկ մեկ օր անց ոստիկաններն ավտոմեքենայում գտել են երկու այրված մարմիններ, որոնք պատկանում են 49-ամյա պատգամավոր Գաբրիել Գոմես Միչելին եւ նրա վարորդին, գրում է РИА Новости-ն:  Թե ինչի համար կարող էին սպանել պատգամավորին եւ նրա վարորդին, առայժմ անհայտ է:

Սահմանամերձ գյուղերն՝ արտոնյալ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ”Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին” և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթեին: Լրագրողների հետ զրույցում Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտնեց, այս փաթեթով սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են հարկերից: ”Արտոնությունը վերաբերում է ինչպես ավելացված արժեքի հարկին, շահութահարկին, այնպես էլ եկամտահարկին: Բնականաբար, արտոնություն է սահմանված […]

Մշուշոտ խնդիր է

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը չի կարող վստահ ասել, որ հոկտեմբերի 10-ին  Հայաստանը կստորագրի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը: ‘’Այդքան վստահ չեմ կարող ասել` ինչ կսպասի մեզ այդ պարագայում, գործընթացը ցույց տվեց, որ անակնկալների շարան անընդհատ հայտնվեց մեր դեմ, ուզենալ ֆիքսել անհեռանկարային կլինի, դա մշուշոտ խնդիր է’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետը: Խոսելով կառավարության գործունեության մասին`  նա ասաց, որ […]

Հակամարտություն` Եվրոպայի շեմին

Ֆրանսիացի սենատոր Ժան Բիզեի հաղորդագրությունը Արցախ այցելության վերաբերյալ Մանշի սենատոր, Եվրոպական հարցերով հանձնաժողովի եւ Եվրոպայի Անվտանգության եւ  Համագործակցության Կազմակերպության /ԵԱՀԿ/ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի  պատվիրակության փոխնախագահ Ժան Բիզեն սեպտեմբերի 7-12-ը Լեռնային Ղարաբաղում էր  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի եւ Արտաքին գործերի նախարարի հետ  հանդիպելուց հետո Ժան Բիզեն իր անհամաձայնությունն է արտահայտում ԽՍՀՄ փլուզման ընթացքում 1991 թ-ի սեպտեմբերի 2-ից անկախացած […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Կոլումբիայի համալսարանում

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հյուրընկալվել է աշխարհի հեղինակավոր կրթօջախներից մեկում՝ Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, անդրադարձել հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակութային ժառանգությանը, ընտրած՝ զարգացման ժողովրդավարական ուղուն, առկա մարտահրավերներին. «Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցել է […]

ԵՏՄ-ին միանալու խոչընդոտներ չկան

՛՛Մեզ համար Եվրասիական տնտեսական միությունը առաջին հերթին քաղաքական նշանակություն ունի, ոչ թե տնտեսական: Ռուսաստանը նույնպես քաղաքական խնդիրներ է լուծում սրանով՛՛, – այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը: Նա ԵՏՄ-ին միանալու հնարավոր խոչընդոտները բաժանեց 3 խմբի, որոնցից առաջինը՝ արտաքին ուժերն են, որոնք չեն մտնում այս տնտեսական միության մեջ՝ խոսքը Միացյալ նահանգների […]

Չեխիայի հոգեւոր առաջնորդը դատապարտել է Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանի եւ Չեխիայի միջև հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով և այս առումով կարևորել Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը: Շնորհակալություն հայտնելով Պրահայի […]

Օբաման “փայլել է դաստիարակությամբ” /վիդեո/

Սոցցանցերում մեծ վրդովմունք է առաջացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պահվածքը, իսկ բլոգերները նշել են, որ նախագահն իրեն անդաստիարակ է պահել: Օբաման, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ժամանելուն պես, երբ իջել է ուղղաթիռից պատասխանել է նավատորմայիններին` բաժակը ձեռքին եւ նույնիսկ այն գետնին չի դրել կամ տեղափոխել մյուս ձեռքը: Տեսանյութը հայտնվել է համացանցում եւ բազմաթիվ դիտումներ է ունեցել:

Նախագահն իր ելույթում մի շարք կարեւոր մեսիջներ հղեց միջազգային հանրությանը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով,  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Նյու Յորքում ընթացող՝ Միավորված ազգերի կազմակերպության /ՄԱԿ/ գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթին, ասել է, որ նախագահը հանդես եկավ ոչ միայն որպես համահայկական առաջնորդ, այլեւ որպես Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան: “Ելույթում կարմիր թելի պես երևում էր ազգային շահը և հայրենատիրության ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի