12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Խնդիր է դրված Հայաստանում վախի մթնոլորտ ձևավորել. Հրանուշ Խառատյան

՛՛Վախի մթնոլորը տարածելը դարձել է ընդունված ոճ և, ցավոք սրտի, Հայաստանում արդեն ձևավորվել է քաղաքացիական անձանց հանցագործ մի խումբ, ովքեր ինտենսիվ, տարբեր իրավիճակներում և կոմբինացիաներում անընդհատ ահաբեկման իրավիճակ են ստեղծում հանրության համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջին շրջանում կատարված բռնություններին անդրադարձավ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Խառատյանի դիտարկմամբ՝  վերջին ժամանակների բոլոր բռնությունները՝ Բերձորի միջադեպը , Գյումրիում ակցիա իրականացրած մարդկանց բերման ենթարկելը, Արտակ Խաչատրյանին առևանգելը և ծեծելը հստակ նպատակ են հետապնդում, որը հղի է մի շարք վտանգներով:

՛՛Խնդիր է դրված Հայաստանում վախի մթնոլորտ ձևավորել և այն նաև մութ կողմեր ունի: Նպատակն ինձ համար ամենասարսափելին է, կարծում եմ, արտաքին քաղաքականության և Արցախի հետ կապված իշխանությունները մի քաղաքական ծրագիր են կառուցում, որը պետք է առաջացնի հանրության ընդվզումը և արդեն իշխանությունները կանխում են հանրային ընդվզումը՛՛,- հավելեց  Հրանուշ Խառատյանը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ