16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի հարցը

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ քննարկել են ներքաղաքական հարցեր: Նա նշեց, որ հինգշաբթի լինելու է ՀՀԿ խորհրդի նիստ, և կուսակցությունը բոլոր հարցերի պատասխանը կտա այդ նիստից հետո: ՛՛Չի կարելի արհամարհել խորհրդի մեր գործընկերների կարծիքը, կլինի քվեարկություն, կլինեն որոշումներ, և մենք կներկայացնենք դրանք հինգշաբթի: Բազմաթիվ հարցերի պատասխանը կստանաք այդ օրը՛՛,-նկատեց Շարմազանովը:

Հարցին, թե արդյոք նիստին քննարկվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղերձը, Շարմազանովը պատասխանեց. ՛՛Մենք անդրադարձել ենք Հայաստանի ներքաղաքական կյանքի բոլոր կարևոր հարցերին, եթե գտնում եք, որ իմ գործընկերոջ ելույթը արժանի էր ուշադրության, ուրեմն` այո: Մենք քննարկում ենք ոչ թե առանձին ելույթներ, քննարկում ենք Հայաստանում առկա բոլոր կարևորագույն խնդիրները և առաջարկում ենք լուծումներ, որոնք կներկայացնենք խորհրդի նիստից հետո՛՛:

Արդյոք օրակարգում եղել է որևէ պաշտոնանկության հարց, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. ՛՛Մեր օրակարգում պաշտոն փոխելու խնդիր չկա՛՛:

Դիտարկմանը, թե որոշ լրատվամիջոցներում քննարկվում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի հարցը, Շարմազանովն արձագանքեց. ՛՛Եթե Հայաստանում կան մի քանի պրոֆեսիոնալ պաշտոնյաներ, դրանից մեկը Վլադիմիր Գասպարյանն է՛՛:

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ