11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տեր-Պետրոսյանին տված իր այդ խորհրդին Քոչարյանը չհետևեց

՛՛Մեր երեք նախագահներն ունեն ընդհանուր մի գիծ, իրենք սիրում են մյուս երկուսին քննադատելու հաշվին ինքնադրսևորվել, բայց երբեք չեն սիրում խոսել իրենց սխալների մասին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ պատասխանելավ հարցին, թե ինչու իշխանության կողմից արձագանք չեղավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:

՛՛Ինքը լռության գինը չհասկացավ, մի արտահայտություն ուներ, որ ժամանակին տվեց Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ որ ասաց, որ ժամանակի ընթացքում Տեր-Պետրոսյանը կդառնա շարքային ընդդիմադիր, գուցե ճիշտ էր:

Իսկապես այսօր նա դարձավ շարքային ընդդիմադիր, որովհետև դժվար է նախագահ լինելուց հետո այնպիսի նշաձող ունենալ ընդդիմադիր կարգավիճակում, որ շատ երկար ժամանակ խարիզմադ պահպանես”: Քոչարյանը, Սուրենյանցի խոսքով` իր խորհրդին չհետևեց:  

՛՛Ինքն ականջալուր չեղավ իր մասով իր տված խորհրդին, չափից շատ խոսեց, անառիթ խոսեց, չափից շատ փոքր հացերի մեջ մտավ, խոսքը Գյումրիի դեպքերի մասին չէ, նույնիսկ հասավ նրան, որ բանավիճեց ոչ թե վարչապետի կամ նախագահի հետ, այլ կոնկրետ նախարարների:

Սա ամեն դեպքում նախկին նախագահի նշաձողն իջեցնում է, ու արդեն հասարակությունն ու էլիտան էլ սովորական են նայում այդ հարցազրույցներին՛՛,-եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ