17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահի խորհրդականը գո՞հ է

՛՛Մեր ժողովրդի մեծամասնությունը դրական է ընդունում ԵՏՄ-ին միանալը, դրա համար կան բազմաթիվ դրական գործոններ, շատ արգումենտներև կան, որ նույնիսկ չեն հնչել այնտեղ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի խորհրդական, Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը: ՛՛Կարծում եմ՝ բոլոր պատճառները հաշվի առնելով՝ դա ամենակարևոր որոշումն էր, որ կայացվել է՛՛,-նկատեց նա:  Կարինե Մինասյանի խոսքով՝ դեռևս որոշված […]

՛՛Թուրքիան կարմիր գորգ է փռել իսլամական ահաբեկչական կազմակերպությունների ոտքի տակ՛՛՛

՛՛Թուրքիան կարմիր գորգ է փռել իսլամական ահաբեկչական կազմակերպությունների ոտքի տակ, հատկապես՝ իսլամական պետություն անունով օգտագործվող այդ ահռելի կառույցի առջև՛՛,-այսօր ՛՛Ծայրահեղ իսլամիզմի հնարավոր սպառնալիքները Հայաստանի և հայության հանդեպ՛՛ թեմայով քննարկման ժամանակ նշեց նախկին քաղբանտարկյալ, հասարակական գործիչ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Հացպանյանը լուրջ վերլուծություն է արել այս թեմայի շուրջ և Հայաստանին սպառնացող վտանգների օբյեկտիվ գնահատական ունի: Մանրամասները՝ տեսանյութում:

Ներքին և արտաքին քաղաքական օրակարգ՝ ՕԵԿ նիստում

Այսօր տեղի է ունեցել ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես` քաղաքական խորհուրդի որոշմամբ ՕԵԿ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Հարությունյանը: Քաղխորհրդի մեկ այլ որոշմամբ ՕԵԿ արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել Պողոս Շահինյանը: Քաղաքական խորհուրդը […]

Ո՞վ է դավաճանը /վիդեո/

”Քանի որ ամեն մեկը խոսում է, թե իրեն ով է վարձատրում, ասեմ՝ ինձ վարձատրում է ՀՀ քաղաքացին”,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի վերաբերյալ լսումների ավարտին ասաց Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա նախընտրեց պարզ խոսել և թվարկել, թե որոնք են այն օգուտները, որ կլինեն անդամակցությունից հետո: Նա ներկայացրեց ԵՏՄ անդամ երկների ՀՆԱ-ի ցուցանիշը, որը […]

Պուտինը խոսել է իր աղջիկներից /ֆոտո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ТАСС գործակալությանը, որի ընթացքում պատմել է իր ու երկու դուստրերի հարաբերություններից: Լրագրողի այն հարցին, թե որտեղ են ապրում իր դուստրերը, Պուտինն ասել է, որ երկուսն էլ ապրում են Մոսկվայում: Պուտինն ասել է, որ Մարիային եւ Եկատերինային շատ հազվադեպ է հանդիպում, ամիսը մի քանի անգամ, քանի որ գրաֆիկը շատ […]

Թանկանալու է շուրջ 7000 անուն ապրանք

՛՛ԵՏՄ անդամակացության հետևանքով թանկանալու են շուրջ 7000 անուն ապրանքներ, միայն 700-ի դեպքում են պահպանվելու գները, որոնք թանկանլու են ուղղակի ուշացումով՛՛,-այսօր ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրին միանալու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ-ն նախագահ Դանիել Իոնիսյանը, ով շեշտեց, թե այս միությունից որակյալ ապրանք դժվար թե գտնվեն: Իոնիսյանը նկատեց, որ սահմանված դրույքաչափերը հակասում են գործող մաքսադրույքաչափերին, […]

Սերժ Սարգսյանը մեկ գիշերում որոշում չի ընդունել /վիդեո/

Եվրասիական տնտեսական միությունն անդամկցելու որոշումը մեկ գիշերվա մեջ չի կատարվել, ինչպես բազմիցս հայտարարում են ընդդիմադիր պատգամավորները: Այս մասին այսօր ԱԺ-ում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի թեմայով լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը: Նա նշեց, որ մետ երկու տարի վերլուծություններ, ուսումնասիրություններ են կատարվել և դեպի ԵՏՄ, և դեպի ԵՄ ուղղություններով: ՛՛Փորձել ենք հանել այն […]

Խնդրում եմ, այդ անիծյալ պայմանագիրը մի ստորագրեք …

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ԵՏՄ համաձայնագրի վերաբերյալ ԱԺ լսումներին հայտարարեց, որ Խորհրդային Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը մինչև անգամ սփյուռքի հարցերով համաձայնեցնում էր Մոսկվայի հետ: Նա հարցրեց, թե այս անդամակցությունով ՀՀ-ը չի զրկվում արդյոք ինքնուրույն որոշումներ կայացնելուց: Բացի այդ,լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք նման կարևոր հարցի համար չարժե անցկացնել հանրաքվե: Եւ վերջին հարցը ԱԳ փոխնախարարին. ՛՛Ինչպե՞ս եք […]

Փոստանջյանի հայտարարությունը զայրացրեց ՀՀԿ պատգամավորներին. ՛՛պորտից ներքև հարված չի կարելի՛՛ /վիդեո/

՛՛Կան հայտնի փաստեր, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է և ծնվել է՝ ի հակադրություն ԵՄ-ի՛՛,-ԱԺ-ում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:Պատգամավորը հիշեցրեց ներկաներին, որ մեկ տարի առաջ Վիլնյուսում պետք է ստորագրվեր Ասոցացման համաձայնագիրը, որին ՀՀ իշխանություններն էլ էին իրենց հավանանությունը տվել, սակայն մեկ գիշերվա մեջ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց միանալ […]

Շատ ժամանակ չի անցել, երբ ծայրահեղ իսլամը կռվում էր նաև Հայաստանի և մեր բանակի դեմ. ՍԴՀԿ ատենապետ

”Կրոնական պատերազմները, որոնք  ընթանում են Մերձավոր Արևելքում անմիջական ազդեցություն են ունենում հայության վրա”,-այսօր, Սոցիալ դեկոմրատ Հնչակյան կուսակցության կողմից կազմակերպած  ”Ծայրահեղ իսլամի հնարավոր սպառնալիքները Հայաստանի և հայության հանդեպ” խորագրով քննարկման ժամանակ ասաց  կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:  Գալստյանը  ընդգծեց, որ վերջին երկու տարիներին այս պատերազմների հետևանքով` Սիրիայում հայկական համայնքը հսկայական վնաս կրեց  , քանդվեցին մեր դպրոցները, եկեղեցիները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի