22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Ստամոքսից վեր իրենց գլուխը չեն ճանաչում”

՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը մասնակցեցե ԲՀԿ հրավիրած խորհրդաժողովին: Երկրում ստեղծված այս իրավիճակի համար, ազատարամտիկի խոսքով` մեղավոր են բոլորը: ՛՛Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ մտավորականությունը, և՛ աշխարհի բոլոր հայերը: Մենք պայքարի դուրս եկանք, որ հայրենիք ունենանք, որ հայի պատիվը ետ բերենք: Մենք ուզում էինք երկիր ստեղծել, որ հայի անձնագիրը բացելուց փշաքաղվեին, հասկանային, որ մենք ուննեք ժողովուրդ, ունենք զավակներ, ովքեր պատրաստ են փրկել երկիրը:

Բայց այսօր մենք ի՞նչ ունենք. ունենք գզգզված, ոտնահարված, աղքատիկ շորերով Հայաստան, որ մարդ ամաչում է հայ անվանելուց: Մենք ամեն տեղ տանուլ ենք տալիս, որովհետև մարդիկ ստամոքսից վեր իրենց գլուխը չեն ճանաչում՛՛,- նշեց Մանվել Եղիազարյանը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ազատամարտիկներին մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ` Եղիազարյանն ասաց. ՛՛Մենք այս երկրի հիմնադիրներն ենք, ո՞րն է ազատամարտիկը, թող նորմալ երկիր սարքեն, մենք էլ չխառնվենք՛՛:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ