03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ես կոմպլեքսավորված չեմ. Մարտուն Գրիգորյանը՝ գյումրեցի ցուցարարների կալանավորումից /վիդեո/

՛՛Դա բացարձակապես իրականության հետ կապ չունեցող բան է՛՛,-այսօր ԲՀԿ-ի խորհրդաժողովի ժամանակ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն՝ արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին, թե Գյումրիի բախումների ժամանակ նա քաղաքացիների կողքին էր, սակայն հիմա չի հետևում, թե ինչու է ոստիկանությունը ձերբակալում ցույցի մասնակիցներին, այցելում տներ: Նշենք, որ Գյումրիի բախումների քրեական գործով ձերբակալվել է Մնացական Ալեքսանյանը և տեղափոխել Ախուրյանի ՁՊՎ: 

Նա նշեց, որ այս պահին ինքը գտնվում է այստեղ, սակայն իր գրասենյակի աշխատակիցները կապի մեջ են այդ մարդկանց, նրանց հարազատների հետ:  Պատգամավորը հայտնեց, որ առավոտյան խոսել եմ մարզպետի հետ, և այս պահին մարզպետարանի դատախազությունում ուժային կառույցների մասնակցության քննարկում են անում: Նա նշեց, որ Քննչական կոմիտեն ներկայացրել է, որ որոշում չի տվել կալանքի տակ առնելու քաղաքացուն, և դա դատախազության որոշումն է եղել:

Գրիգորյանն ասաց, որ հարազատները ժամանակ են տվել դատախազությանը պատասխանելու համար մինչև 17:30: ՛՛Ես ժողովորդի հետ եմ եղել և ժողովրդի հետ էլ կմնամ: Ես կոմպլեքսավորված չեմ, այդ օրն էլ ժողովրդի կողքին եմ եղել, ու այն, ինչ արել եմ, ժողովրդի համար եմ արել, ոչ թե այլ նպատակներով՛՛: Պատգամավորը կարծում է, որ բնական է, որ քանի որ ցուցարարների կողմից ինչ-որ գործողություններ են եղել ոստիկանների նկատմամբ, այս գործողություններն էլ պետք է լինեին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ