06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ինչ ասաց Ծառուկյանը. արտահերթ, թե հերթական ընտրություններ

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը գոհ է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փետրվարի 4-ին հրավիրված խորհրդաժողովի արդյունքներից.

՛՛Նպատակն էր, որ պետք է խորհդաժողովում յուրաքանչյուրն իր տեսակետը արտահայտի, ինչը հիմք կտա, որ ղեկավարներն առաջիկա ծրագիրը կազմելուց նկատի ունենան այդ արդյունքները՛՛,- Հակոբյանը հայտնեց, որ առաջիկայում համաժողովրդական շարժման ներկայացուցիչներն իմի կբերեն արդյունքներն ու միասնական ծրագրով կներկայանան:

Ըստ նրա՝ իշխանությունը պետք է վերջ տա ինքնասիրահարվածությանը, թե իբր ամեն ինչ նորմալ է երկրում, հակառակ դեպքում ժողովրդի զանգվածային ճնշման տակ ստիպված կլինեն հեռանալ: Հարցին, թե ինչպես է ինքն ընկալել Գագիկ Ծառուկյանի ելույթը` արտահերթ, թե հերթական ընտրությունների են գնում, պատգամավորն ասաց.

՛՛Ես հասկացել եմ հետևյալը, գոնե ինձ համար ակնհայտ էր, որ ոչ միայն Գագիկ Ծառուկյանն, այլև բոլորը նշեցին արտահերթ ընտրությունների մասին, յուրաքանչյուրը յուրովի էր ակնարկում դա: Եթե իշխանությունը շարունակի անել այն, ինչ այսօր անում է, ապա արտահերթ ընտրությունները պարտադիր են: Անհատական մոտեցումներն իմի կբերենք, կխմբագրենք ու միասնական կներկայացնենք “ճանապահային քարտեզում”: Համոզված եմ, որ կլինի իշխանափոխության հարցն արտահերթ՛՛:

Իսկ ինչպիսի գարուն կլինի. նորմալ հանգիստ գարուն կլինի, այդպես են ասում օդերևութաբանները, ասաց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ