Ծառուկյանն էլ է քաջ գիտակցում /վիդեո/

”Եթե տրամադրությունները արմատական են, ապա ժամանակն ավելի քիչ է: Այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր քաղաքական դաշտում, ինձ բերել է մի համոզման, որ իշխանության ընդդիմությունն է այդ հրապարակը զբաղեցնելու շուտով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով երեկ մասնակցում էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին:
Մարտիրոսյանը համաձայն չէ այն ելույթների հետ, որ մի քանի ամիս էլ կարելի է համբերել՝ իշխանափոխությունն իրագործելու համար: Ըստ նրա՝ արդեն մի քանի անգամ իշխանություններին ժամանակ տրվել է, որպեսզի գոնե ցույց տային, որ իրենք պատրաստ են ինչ-ինչ փոփոխությունների, և մեկ ավելորդ անգամ դա անելն արդեն սխալ կլինի:
Հարցին, թե ինքն ինչ տպավորություն ստացավ ելույթից՝ Ծառուկյանն արտահերթ, թե հերթական ընտրությունների է պատրաստվում գնալ, Մարտիրոսյանը պատասխանեց. ՛՛Խոսքն արտահերթ ընտրությունների մասին է, բոլորն էլ քաջ գիտակցում են, Ծառուկյանն էլ առավել ևս, որ հերթական ընտրությունները լինելու են հերթական կեղծվածը՛՛:
Իսկ ինչպես է լուծվելու առաջնորդների միջև եղած հակասությունը, ինչի մասին խոսել էր ՛՛Ժառանգությունից՛՛ Ռուբիկ Հակոբյանը:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում: