14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուսով ենք` առաջիկա տոների ընթացքում կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել ադրբեջանական АПА գործակալությանը, որի ժամանակ ասել է, որ հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմը տարածաշրջանում առաջիկա տոների, հիշատակի արարողությունների ու միջազգային միջոցառումների ընթացքում։  Նա ասել է, որ երկու երկրների նախագահները հավաստիացրել են, որ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ չեն սկսվի: […]

Սա ուղղված է ընդհանրապես ընդդիմության դեմ

«ՀԱԿ-ը բազմիցս հայտարարություններ արել է ռեժիմի կողմից մարդկանց սահմանադրական իրավունքների խախտման վերաբերյալ, այդ թվում նաև ցույցեր կազմակերպելու, խոսքի ազատության և այլն, այդ թվում նաև հայտարարություններ, որոնք վերաբերել են Հիմնադիր խորհրդարանի գործունեությանը՝ Բերձորի, Գյումրիում դանակահարման դեպքերին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին բերման ենթարկելուն: Պատգամավորը դեպքերի մանրամասներին […]

Ժիրայր Սեֆիլյանն էլ ձերբակալվեց

2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 4 անձ։ Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են  Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, […]

«Եթե մարդիկ կարող են այդ օրն օգտագործել քաղաքական նպատակներով, սխալ է»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանի խոսքով՝ եթե «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն օրենք են խախտել, և ոստիկանությունը որոշակի տեղեկատվություն ունի և գնացել է այդ քայլին, ապա պետք էր սպասել, որոհետև այն կոչերը, որոնք իրենք էին հնչեցնում, բավական կասկածելի բնույթ էին կրում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը: Նշենք, որ այսօր […]

Հակառակորդի գնդակից ավագ ենթասպա է զոհվել

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, կատարվում […]

Կիպրոսի խորհրդարանի նախագահը քաղաքակիրթ աշխարհին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրուն քաղաքակիրթ երկրներին կոչ է արել  ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նշել է, որ Թուրքիան  դեռևս  չի ենթարկվել պատասխանատվության հայերի դեմ կատարված գործողություններ համար, գրում է  Ermenihaber.am-ը:  Օմիրուն  ընգծել է, որ չճանաչել Հայոց ցեղասպանությունը և անպատիժ թողնել մեղսագործներին, կնշանակի այդ տեսակ հանցագործությունների կրկնության վտանգ ստեղծել: Ըստ թուրքական «Ահաբեր» լրատվակայքի` Կիպրոսի խորհրդարանի նախագահը […]

Լսելով գերեզմանոցների մասին՝ անմիջապես վեր եք կենում… Գրիգորիչը նկատողություն արեց

ԱԺ նիստին պատգամավորներից շատերը քվեարկությունից անմիջապես հետո լքեցին նիստերի դահլիճը մինչ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընթերցում էր օրակարգը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ քննարկվելու է նաև գերեզմանոցների և դիակիզարանների կազմակերպման մասին օրենքը:  «Հեռանալիս լուռ հեռացեք։ Ես հասկանում եմ, որ լսելով գերեզմանոցների մասին՝ անմիջապես վեր եք կենում ու գնում։ Կարելի է համբերել, ես կվերջացնեմ կարդալն, այդ ժամանակ […]

Մենք երբեք նախապայմաններ չենք դրել. նախագահի հարցազրույցը Россия 24-ին /վիդեո/

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական Россия 24 հեռուստաընկերության Мнение հաղորդաշարին հարցազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է մի շարք հարցերի, գրում է vesti.ru-ն: Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից` նախագահը նշել է, որ Ռուսաստանը կարող է հույսը դնել Հայաստանի աջակցության վրա, քանի որ երկու պետությունների հարաբերությունները թե պատմական, թե տնտեսական հիմքեր ունեն: Եւ դրա լավ օրինակ է Հայաստանի […]

Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը ձերբակալվեցին

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է. 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։ Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են  Վարուժան […]

«Ծաղիկները, խնդրեցի, որ բոլորը բարձրացնեն, որ համոզվեմ՝ բոլորը ծաղիկներ ունեն»

«Բոլոր հայ կանանց շնորհավորում եմ և անկեղծորեն հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը երբ էլ գնա Ծիծեռնակաբերդ, հավուր պատշաճի է այնտեղ ներկայանալու: Ես մտքիս ծայրով անգամ չեմ կասկածում, որ օրինակ այս երիտասարդ, սիրունիկ աղջիկը կհամարի, որ կարելի է գնալ ու անմար կրակի մոտ զվարճանալ, ու եթե ձեզնից որևէ մեկն այդպես կանի, այդ դեպքում ինքն իրավունք ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի