11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքական դասագրքերը պետք է փոխվեն. թուրք պրոֆեսոր

 «Հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ, սակայն տասը տարի առաջ անհնար էր երազել Թուրքիայում նման կուսակցություն ուենալու մասին: Այն ժամանակ կարող էին ձերբակալել որպես պառակտում մտցնողներ»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թուրքիայի «Կանաչների միության» նախագահ Սոմնեզ Նասին: Թուրք քաղաքական գործիչը տասնյոթ տարեկանում ձերբակալվել է ու երեք տարի անցկացրել է բանտում միայն իր գաղափարական հայացքների համար.

«Թուրքիայում ազատության ճանաչման պայքարը գնալով մեծանում է, տարիների ընթացքում ճանաչելով Ցեղասպանությունը՝ Թուրքիան կարող է օրինակ ծառայել Եվրոպայի համար»,-ասաց նա: Ասուլիսի մյուս բանախոս Իզմիրի բժշկական համալսարանի պրոֆեսոր, Մարդկանց կամրջում հ/կ նախագահ Չեմ Թերզին ցավ հայտնեց, որ Թուրքիայի այսօրվա երիտասարդները հնարավորություն չունեն պատմությունն իմանալու. «Բազմաթիվ խոչընդոտներ կան, այդ առումով պարտադիր պայման է, որ փոխվեն պատմության դասագրքերը, քանի որ շարունակաբար ժխտող սերունդ է դաստիարակվում, և այդ ամենը ղեկավարվում է պետության կողմից»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ