28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սամվել Ալեքսանյան «forever». Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է. «Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լրագրողների հարցին, թե օրինակ, Սամվել Ալեքսանյանը կլիներ հաջողակ գործարար, եթե չվայելեր Սերժ Սարգսյանի հովանավորությունը. պատասխանել է, որ Ալեքսանյանը միշտ էլ հաջողակ է եղել, նաեւ Ռոբերտ Քոչարյանից առաջ էլ: Այսինքն՝ Վաչե Գաբրիելյանը, ըստ էության, ակնարկել է, որ Սամվել Ալեքսանյանը Հայաստանի անկախության «ծնունդ» է»:   

Չեն հավատում, որ նախագահը տեղյակ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով`վերջին շրջանում ՀՀ ֆինանսների նախարարությունը համատարած ստուգումներ է սկսել մի շարք տնտեսվարողների մոտ: Ըստ նույն տեղեկությունների` հարկային ծառայությունը տնտեսվարողների նկատմամբ իսկա­կան «տեռոր» է սկսել, որի նպատակը ընկերություններին մեծ տուգանքների ենթարկելն է: Սակայն ուշագրավն այն է, որ այդ ստուգումների թիրախում eն դարձել նաեւ ՀՀԿ-ականների բիզնեսները: Այսինքն`ստուգումներ են իրականացվում այնպիսի ընկերություններում, որոնք սովորաբար նախկինում չեն ստուգվել: […]

Ինչու է գաղտնի պահվում. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ անսպասելի մեկնել է արտերկիր: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այդ այցի մասին պաշտոնապես ոչինչ չի հրապարակվում: «ժողովուրդ»-ի հարցին, թե որտեղ է ՀՀ վարչապետը, ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից այսպիսի պատասխան տվեցին. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա մասնավոր այցով մեկնել Է արտերկիր»: Նկատենք, որ հենց այս այցի համար Էր, […]

Ինչ շահ ունի Սերժ Սարգսյանը. Առավոտ

«Առավոտի» խմբակգրականում կարդում ենք. «Բոլոր երկրներում պետական մարմիններն ու աոան­ձին գործիչները ունեն հակասություններ, որոնք պայ­մանավորված են թե օբյեկտիվ եւ թե սուբյեկտիվ, նաեւ անձնական պատճառներով: Հիշենք թեկուզ մեր մանկության ամենասիրված գրքերից մեկը, որ­տեղ պայքարում են թագավորի հրացանակիրները եւ կարդինալ Ռիշելյեի գվարդիականները: Ի դեպ, իրա­կան պատմության մեջ կարդինալի դիրքորոշումը, կարծես թե, ավելի «պետականամետ» էր, սակայն Դյուման, 19-րդ […]

Կմեռնի՝ չի նահանջի. դատի է տալիս Ծառուկյանին. Ժամանակ

Աբովյանի նախկին քաղա­քապետ, Աբովյանի անցած ընտրություններում առա­ջադրված Կարո Իսրայելյանը պատրաստվում է դատի տալ իր երբեմնի ընկերոջը՝ Գագիկ Ծառուկյանին, իրեն պատճառված նյութական եւ բարոյական վնասի համար: «Ժամանակ» -ը հիշեցնում է, որ նրան Աբովյանի շուկայի հարեւանությամբ ծեծի էին ենթարկել, բացի այդ նա կարծում է նաեւ, որ Ծառուկյանի թիմի կողմից իր ձայները գողանալով՝ իրեն բարոյական վնաս է հասցվել: […]

Ցանկացած թանկացում չի կարող ողջունելի լինել.Շարմազանովը էլեկտրաէներգիայի թանկացումից

«Ցանկացած թանկացում չի կարող ողջունելի լինել»,-այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով հունիսի 12-ին Ազգային ժողովում էլեկտրաէնեգիայի թանկացման վերաբերյալ անցկացվելիք լսումներին: «Չնայած նրան, որ ես փակ լսումների կողմնակից եմ, այդուամենայինիվ, որոշվել է, որ բաց լսումներ են լինելու: Ամեն ինչ կլինի բաց և հրապարակային: Նախևառաջ հենց իշխանություններին ձեռնտու չէ ցանկացած ոլորտում […]

Հաղթել են Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում ամփոփվել են Ազգային ժողովի նստաշրջանը, քննարկումներ են եղել ապագա արտահերթ նստաշրջանի վերաբերյալ, ամփոփվել են ՏԻՄ ընտրությունները, որտեղ քսան համայնքներում տեղի են ունեցել համայնքապետերի ընտրություններ, որից 16-ը հաջողության են հասել Հանրապետական կուսակցության թեկնածուները: ՀՀԿ Գործադիր մարմինի նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Բոլոր այն համայնքներում, որտեղ […]

Ընդդիմացանք մասոններին՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Հուսիկ Լազարյան, Վանո Սիրադեղյան…/վիդեո/

ՀՀՇ նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանը այլևս հարթակներում հայտնվելու ցանկություն չունի: Մեզ հետ զրույցում Ստամբոլցյանը նշեց, որ ինքը եղել է միայն մեկ կուսակցության անդամ և այդ կուսակցությունը ՀՀՇ-ն էր . «Ինձ հեռացրեցին հայոց համազգային շարժումից 94 թվականին, երբ մենք ընդդիմացանք մասոնական կառույցներին՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Հուսիկ Լազարյան, Վանո Սիրադեղյան ու դրա դեմ ունեցա մի մահափորձ զավակներիցս մեկի […]

«Միայն առաջնագծում վիրավորված զինվորնե՞րը կկարողանան բուժվել արտերկրում, թե՞ բոլորը»

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի» քննարկմա արտահայտվեց, նա նախ նշեց, թե «նախանձախնդիր գործ է արվել», սակայն ավելացրեց, որ կցանկանար  […]

ԼՂՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

ԼՂՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը Հունիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին  նշված հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանն ու Ռուսլան Իսրայելյանը: Ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի