12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչ փոխվեց

Օրեր առաջ թշնամին կրկին լարվածության օջախ ստեղծեց մեր պետական սահամին՝ այս անգամ հարավ-արևմտյան՝ նախիջևանյան տեղամասում:

Հարաբերական անդորրի այս երկու ամիսներին մասնագետները բազմիցս նշել են, որ Բաքվում մեկնարկած եվրոպական խաղերից հետո թշնամին կրկին լարվածություն է ստեղծելու հայկական երկու պետությունների սահմանին: Ու այդ պատճառով էլ Նախիջևանի սահմանին տեղի ունեցած միջադեպը սպասելի էր:

Սահմանային միջադեպը զուգադիպեց մեզանում հանրային բողոքի դրսևորումների հետ: Սակայն պատճառահետևանքային կապ այս երկու իրադարձությունների մեջ տեսնելը սկզբունքորեն սխալ կլիներ:

Երևանյան իրադարձությունները երկիրը չեն թուլացրել: Ու այս իրավիճակում թշնամու ցանկացած ագրեսիայի դրսևորում շատ արագ կհամախմբի մեզ բոլորիս այնպես, ինչպես անցյալ տարվա օգոստոսին:

Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել էր սահմանի այն տեղամաս, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը: Տեղում իրավիճակը անձամբ գնահատելու և վերահսկելու ձգտումը միշտ էլ բնորոշ է եղել նախարար Օհանյանին, ինչի շնորհիվ էլ նա մինչև ուղն ու ծուծը գիտե բանակը: Ավելին՝ պաշտպանության նախարարի խրամատից կտրված չլինելն է եղել մեր բանակի այս տարիների բազմաթիվ հաջողությունների պատճառներից մեկը:

Այսպիսով, ըստ ամենայնի, մեր զինվորականությունը պատրաստ է պետական սահմանին սպասվող զարգացումներին: Բայց պատրաստ պետք է լինենք նաև մենք բոլորս. պատրաստ հոգեբանորեն, բանակին վստահելով, նաև՝ զինվորի կողքին կանգնելով, այնպես, ինչպես անցյալ օգոստոսին էր: ՈՒ եթե հայ զինվորն ու սպան տեսնեն, որ թիկունքում իրենց հիշում, գնահատում ու հպարտանում են իրենցով՝ հրաշքներ կգործեն:

Աստված պահապան մեր դիրքապահներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ