17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Բաղրամյան պողոտայում մեր ընկերներն են.«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դրական են տրամադրված Բաղրամյան պողոտան չլքած ցուցարարների նկատմամբ: Այդ մասին նրանք մանրամասնեցին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:

Նախաձեռնության անդամները նշեցին, որ այս ընթացքում շատերը փորձել են իրենց  անունից վարկաբելել Բաղրամյանում գտնվողներին, սակայն դա իրենց խոսքերը չի.«Նրանք մեր ընկերներն են, մենք էլ կանգնում ենք նրանց կողքին, խնդրում ենք՝ մեր անունից նման հայտարարություններ չանել, որ Բաղրամյանում գտնվողները սադրիչներ են եւ այլն, նման բան չկա»,-ասաց նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը:

Նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենք չեն լքել և շարունակում են կանգնել  Բաղրամյանում գտնվողների կողքին, սակայն փաստեցին, որ իրենց պայքարը այլ՝ իրավական, հարթությունում են շարունակելու:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ