Հարթակը չեն թողնում

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարել է, որ դադարեցնում են նստացույցն Ազատության հրապարակում:
Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ հետագա գործողությունների մասին կտեղեկացնեն: Այսօր Վաղինակ Շուշանյանը հայտարարել է որ հարթակը չեն թողնում՝ ձեւավորելու են փորձագիտական խումբ՝ աշխատելու են նրանց հետ:
Ըստ Մաքսիմ Սարգսյանի, տուն գնալը պայմանավորված չէ այն քննադատություններով, որոնք հնչել են վերջին օրերին իրենց հասցեին: «Ազատության հրապարակ գալու որոշումը կայացրել է ժողովուրդը, այնպես, ինչպես նստացույցը դադարեցնելու որոշումը»,-նշել է երիտասարդ ակտիվիստը:
Մաքսիմ Սարգսյանն ընդգծել է, որ իրենք իշխանությունների հետ որեւէ կոնտակտի մեջ չեն եղել, իրեն հետապնդել են ինչ-որ անհայտ անձինք, ինչի մասին նա հայտարարել է: Իսկ եթե լինեին այլ ճնշումներ, իրենք կբարձրաձայնեին, քանի որ դա բխում է իրենց իսկ շահերից:
Այս պահին Ազատության հրապարակը դատարկ է, իսկ Բաղրամյան պողոտայում հանրահավաքն ընթացքի մեջ է: Այսօր առավոտյան այստեղ էլ սակավամարդ էր: