17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Բարիկադների մոտ կանգնած որոշ կապիկներ թող շարունակեն թռվռալ

Անի Զախարյանը գրում է

«Ոչ թալանին նախաձեռնության տղաների հեռացումը կանխատեսելի էր, քանզի դեռ ամսի 22-ից էր զգացվում, որ նրանք երկխոսության մեջ են արդեն իշխանության հետ և դեռ ամսի 22-ի գիշերվանից ուզում էին ժողովրդին ցրել Ազատության հրապարակ, սակայն մեր և մի խումբ գիտակից քաղաքացիների ջանքերով դա իրենց չհաջողվեց։

Երկրորդ նման քայլն արդեն իրականացրին բացահայտ և հեռացան Ազատության հրապարակ՝հույս ունենալով, որ մարդիկ կլքեն Բաղրամյան պողոտան։ Այս ամենով հանդերձ,այն, ինչ երեկվանից կատարվում է Բաղրամյան պողոտայում արդեն կարելի է անվանել ժողովրդավարության ոտնահարում և որոշ արկածախնդիրների կողմից իրականացվող բեսպրեդել, ովքեր նախկին նախաձեռնող խմբի թիմի մի մասն են և շարունակում են անել այն, ինչ անում էին նախորդները։

Բեսպրեդելը դրսևորվում է մարդկանց խոսափողները կոտրելով, ինքնագլուխ օրակարգ ձևավորելով, կապիկի նման այսուայնկողմ թռչկոտելով, ինչի արդյունքում հիասթափվում է այն կոնտինգենտը, որը հավաքվել էր Բաղրամյան պողոտայում։ Ժողովուրդ հավաքելը մի բան է, ժողովուրդ պահելը մեկ այլ բան։ Բացի այդ ներդրված են իշխանության կողմից ուղարկված մարդիկ, ովքեր միանգամից միջամտում են այն բոլոր մարդկանց գործողություններին, որոնք ուղղված են պայքարը ավելի լուրջ հունով տանելուն՝անվանելով այդ մարդկանց սադրիչներ։ Երեկվանից սկսած մարդիկ մոտենում են ինձ և իրենց դժգոհությունն են հայտնում այս ամենի ուղղությամբ։ Հիմա, այս ամենին 2 լուծում կա․

1․ Կամ բոլորդ հիասթափվում եք և հեռանում պայքարից, որը ըստ իս թույլ գործելաոճ է
2․ Կամ նախաձեռնությունը իրենց ձեռքն են վերցնում մարդիկ, ովքեր պայքարի մեջ են մտել ոչ միայն 7 դրամի համար, ժողովրդին իսկապես փոխանցելու բան ունեն և պայքարը ուզում են տեղափոխել ավելի լուրջ փուլ։

Իսկ բարիկադների մոտ կանգնած որոշ կապիկներ թող շարունակեն թռվռալ, գոչել, իրենց հերոս համարել և ծիծաղեցնել ժողովրդի գիտակից մասին»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ