30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ոչ թալանին» նախաձեռնությունը չի բացառում Բաղրամյանի կրկնությունը /վիդեո/

Երևանի Սիրահարների այգում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 16:00-ից մեկնարկեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրային հավաքը, որի ընթացքում նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողնին տեղեկացրեց, որ հավաքը կրում է մոբիլիզացիոն բնույթ: Սարգսյանի խոսքով՝ կառավարությունը փորձում է մեղմել էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը և հատվածաբար մոտեցումներ է ցուցաբերում.«Մեզ համար անընդունելի է, քանի որ անգամ հասարակ բնակիչը ՝ չլինելով փոքր և […]

10-15 օրվա ընթացքում նախարարի նշանակման հարցը կլուծենք. Հովիկ Աբրահամյան

«Արդարադատության նախարարի պաշտոնակատար կա՝ Արսեն Մկրտչյանը, ով շատ գրագետ, շատ պատրաստված փոխնախարար է՝ առաջին տեղակալ, ես համոզված եմ, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում նախարարի նշանակման հարցը կլուծենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով արդարադատության փոխնախարարի թափուր պաշտոնի հարցին, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վերջինս նախարարի նշանակման ձգձգումը պայմանավորեց իր և նախագահ Սարգսյանի արձակուրդում լինելու […]

Ծառուկյանը իշխանություններին չի խանգարել.ԱԺ նախագահը մանրամասնել է

Այսօր, սեպտեմբերի 1-ին  լրագրողների հետ զրույցում  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ ԲՀԿ–ն և Գագիկ Ծառուկյանը իշխանություններին երբեք  չեն խանգարել: «Բարգավաճ Հայաստանը, Գագիկ Ծառուկյանը, իհարկե, մեզ չէին խանգարում, ուղղակի քաղաքական նոր իրավիճակ է այժմ ստեղծվել: Քաղաքականությունն էլ է ժամանակի ընթացքում փոխվում»,-ասաց  ԱԺ նախագահը: Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակին և ԲՀԿ կողմնորոշմանը ԱԺ նախագահը նշեց […]

Գերման Ստերլիգովին ձերբակալել, ապա ազատ են արձակել

Նախօրեին ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին ազատ են արձակել այն բանից հետո, երբ դրանից ժամեր առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանակավայանում ձերբակալել էին: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը: «Նրան ձերբակալել են միջպետական որոնման պատճառով, որը հայտարարել էր Ադրբեջանը: Այժմ Գերման Լվովիչը հաստատ որևէ խնդիր չի ունենա: Նա Ռուսաստանի  քաղաքացի է և վերադարձել է տուն: Մոտ ժամանակներս […]

Փաշինյանը խանդ է առաջացրել.Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ օրերս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» անվանմամբ, գրանցել են: Չնայած նրան, որ վերջին շրջանում եղան գործիչներ, որոնք փորձեցին ստեղծել կուսակցություն կամ գոնե հայտարարեցին դրա մասին, գրանցման առումով անհաջող ընթացք ունեցան: Զորօրինակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ստեղծված «Ալյանս» կուսակցությունը չգրանցվեց, որի համար նրանք ստիպված […]

Սահմանադրության նախագիծը սրընթաց քննարկվելու է առաջիկա եռօրյայում.Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. ԱԺ առաջին քառօրյան, որը պետք   է   մեկնարկեր սեպտեմբերի   14-ին,  կընթանա եռօրյա  աշխատակարգով, քանի որ 14-ը ոչ աշխատանքային է հայտարարվել։ Իսկ դա նշանակում է, որ Սահմանադրության նախագիծը սրընթաց քննարկվելու է այդ եռօրյայում։ Այնպես, որ հաջորդ 2 շաբաթվա ընդմիջումից հետո՝ հոկտեմբերի 5-8-ն ընկած քառօրյայում վերջնական ընդունվի։ Հակառակ պարագայում օրենքով սահմանված ժամկետներում հնարավոր չի լինի […]

Նախագահի նոր թեկնածո՞ւ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օգոստոսի 12-ին Միացյալ Նահանգներում բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Մոտավորապես, 250 հայերի ներկայությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդարանում Աբրահամյանը հայտարարել է, որ մտադրություն ունի 2017թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Վերջինս, իհարկե, չի մանրամասնել, թե ինչպես՝ արդյոք որեւէ կուսակցության միջոցով, թե՞ որպես […]

«Եթե իշխանություններին հաջողվի, մյուսները մշտապես խաղից դուրս են լինելու»

«Չի բացառվում, որ հաջողվի պայքար կազմակերպել, տեսականորեն չի բացառվում, բայց այստեղ մի քանի հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնել՝ և կողմ, և դեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է ՀԱԿ-ի հայտարարած դիմադրության ճակատի պայքարը հաջողվի: Նշենք, որ ՀԱԿ-ն առաջարկել է քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին, […]

Խնդիրը լավ կամ վատ մարդկանց կամքի բացակայությունը չէ

 «Իրադարձությունները շփման գոտում ու սահմանում կախված չեն պատերազմի սկսման հետ, համանախագահների դիքրորշումը և այլ գործոններ թույլ չեն տալիս մեծ պատերազմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ եթե դիտարկում ենք վերջին 20 տարիները, ապա ներկայումս ոչ մի արտասովոր բան չի կատարվում: «Մի կողմից Ադրբեջանը փորձում է շփման գոտում կրակոցների միջոցով ազդեցություն թողնել՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի