15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն»/վիդեո/

Ճանաչված երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը հորդորում և խնդրում է, թե՛ ոստիկաններին և, թե՛ցուցարարներին չգնալ բախման ճանապարհով, այլ դիմել երկխոսությունների տարբերակին: Անդրադառնալով ոստիկանության կողմից լրագրողների և քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնություններին Գևորգյանը ասաց.«Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն»: Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները  հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին […]

Կառավարությունը ամեն բան արեց.Արտեմ Ասատրյանը շրջանցեց հարցը /վիդեո/

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր լրագրողնեևրի հետ հանդիպմանը անդրադարձավ այսօր կառավարության նիստում վարչապետի արած հայտարարությանը, ըստ որի նպաստառու ընտանիքների վնասը,պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ, կփոխհատուցվի ամեն ամիս 2 հազարական դրամով : Լրագրողի դիտարկմանը, թե այնպես է ստացվում, որ Հայաստանի քաղաքացիները պետք է վճարեն և՛ ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց, և՛ ՀՀ քաղաքացիներից […]

Կհավաքվեն Ազատության հրապարակում, հետո երթով կշարժվեն Բաղրամյան

Այսօր՝ հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ին, ՀՀ քաղաքացիները կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում և երթով կշարժվեն դեպի Բաղրամյան պողոտա` փողոցում իրականացվող խաղաղ հավաքին միանալու նպատակով: Հիշեցնենք` «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 19-ից սկսեց պայքարել հոսանքի թանկացման վերաբերյալ կայացրած որոշման դեմ և արդեն 3-րդ օրն է, ինչ Բաղրամյան պողոտան փակ է: 

Ծխախոտի փող չունե՞ր /ֆոտո/

Դերասան Հովհաննես Ազոյանը հունիսի 23-ից մասնակցում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած նստացույցին: Նստացույցի մասնակիները շատ հեշտ են շփվում դերասանի հետ: Henaran.am-ի թղթակցին նստացույցի մասնակիցներից պատմեցին, որ Ազոյանը իր մոտ եղած ողջ գումարով ուտելիք և ջուր է գնել Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիների համար: «Մոտը էլ փող չկար, անգամ ծխախոտի փող չէր […]

Ռուսաստանի դեմ «հայկական ճակատ» են բացում. ռուսական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

Հունիսի 23-ին երբ ոստիկանությունը ցրեց Հայաստանի մայրաքաղաքում ցույցեր իրականացնողներին, մարդիկ կրկին հավաքվեցին: Իրար ձեռք բռնած, հակակառավարական լոզունգներով, նրանք գնացին ոստիկանության մոտ` պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված ընկերներին, գրում է news.rambler.ru-ն: Հոդվածագիրը նշում է, որ թեեւ ակցիայի պաշտոնական պատճառը էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ բողոքն է, սակայն «բողոքի ընթացքը լրիվ այլ բան է ցույց տալիս: Երեւանում տեղի […]

Նրանցից մեկը՝ անմարդկային կերպարանքով, ասաց՝ կանդալեք դրան և տարեք.Գագիկ Գինոսյանը մանրամասնեց

«Ես միտինգային, հեղափոխական տեսակ չեմ, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր  հայ մարդ պետք է լինի այնտեղ, որտեղ խնդիր կա ազգի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Գինոսյանը հայտնեց իր մտահոգությունը կապված էլեկտրոէներգիայի սակագնի թանկացման հետ: «Երբ ակցիան վերածվեց մշտական նստացույցի, ես ինձ բարոյապես թույլ չէի տա բացակայել […]

Ռուսաստանի ԱԳՆ-ն հանգստացրել է նրանց, ովքեր փորձում են Երեւանում «մայդան» տեսնել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանգստացրել է ռուսական որոշ զլմ-ների, որոնք Երեւանում ակցիաների մեկնարկից ի վեր փորձում էին դրանում քաղաքական` «մայդանի» հետքեր տեսնել, գրում է REGNUM-ը:  ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ հայտարարությունները, թե իբր Երեւանում ակցիաները արտաքին միջամտության արդյունք են, դեռեւս պետք է ապացուցել:  «Չի կարելի նման արագ հետեւություններ անել»,- ասել է նա` […]

Արա Աբրահամյանը սադրիչ է համարում ցուցարարներին

Ռուսաստանի հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը ռուսական ТВЦ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Երևանում էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ ցույցերի մասին եւ նշել, որ ժողովրդին բավական ժամանակ չեն տրամադրել: «Մարդկանց բավարար չափով չեն բացատրել, թե ինչի համար է անհրաժեշտ այդ գների թանկացումը: Եվ սադրիչները, և այլք ասում են՝ այսօր էլեկտրաէներգիայի գինը 10-15 տոկոսով են թանկացնում, վաղը […]

«Մարդիկ են հայտնվել, ովքեր ուզում են հերոսանալ»/վիդեո/

Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողները հարց ուղղեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին: Բաղրամյան պողոտայի նստացույցի առնչությամբ Բեգլարյանն ասաց, որ կան մարդիկ, որ այս թեմայի շուրջ խոսում են ու դիվիդենտներ հավաքում, իսկ ինքը դրա կարիքը չունի: Նախարարը պատրաստվում էր հեռանալ, երբ լրագրողները հարցրին, թե նա նորմալ է համարում սակագնի թքանկացումը: Բեգլարյանը երկու անգամ […]

Հայաստանի անկարգությունները հիշեցնում են Կիեւի իրադարձությունները. Նիկոլայ Ռիժկով

Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները կիեւյան մայդանն են հիշեցնում, չնայած այնտեղ մարդիկ եւ տեսակետները բացարձակ այլ են: Ռիժկովը հանձնարարել է մասնագիտացված հանձնաժողովներին, թե ինչ է տեղի ունենում, քանի որ Հայաստանը նոր է կնքել Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, իսկ երկրում կտրուկ գնաճ է արձանագրվել, գրում է pnp.ru-ն: «Պատահականություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված