Փոփոխվող սահմանադրությամբ կետեր կան, որ կարող են մարդ սպանել
Փոփոխվող սահմանադրությամբ կետեր կան, որ կարող են մարդ սպանել: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում հայտնեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի զեկույցին:
Հիշեցնենք, որ Վարդան Պողոսյանը հայտարարել էր, որ փոփոխվող Սահմանադրությունը մարդակենտրոն է:
«Ասում եք առաջին Սահմանադրությունն անձակենտրոն էր՝ սա մարդակենտրոն է: Այս Սահմանադրությամբ կա 48 մարդու իրավունքի, որից 18-ը սահմանափակում է հասարակական կարգի պահանջով, այդ թվում անձեռմխելիության իրավունքը»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը և հավելեց, որ հոդված կա, որով կարելի է մարդուն սպանել.«Դուք հանում եք այդ հոդվածը առանց նորը տալու»,- նշեց պատգամավորն ու սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են նոր Սահմանադրությունը համարում մարդակենտրոն:
Վարդան Պողոսյանն անդրադառնալով մարդու իրավունքների սահմանափակմանն՝ ասաց, որ սահմանափակում կա նաև գործող Սահմանադրությունում.«Ընդհանրապես, հիմնականում շատ քիչ իրավունքներ կան, որոնք սահմանափակման ենթակա չեն»,- ասաց հանձնաժողովի անդամը և հավալեց, որ առաջարկված սահմանադրությունում իրավունքների սահմանափակումները լիովին մնում են ինչպես Եվրոպական կոնվենցիային, այնպես էլ ցանկացած այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված սահմանափակումների ծավալի շրջանակներում: