26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը խանդ է առաջացրել.Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ օրերս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» անվանմամբ, գրանցել են: Չնայած նրան, որ վերջին շրջանում եղան գործիչներ, որոնք փորձեցին ստեղծել կուսակցություն կամ գոնե հայտարարեցին դրա մասին, գրանցման առումով անհաջող ընթացք ունեցան: Զորօրինակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ստեղծված «Ալյանս» կուսակցությունը չգրանցվեց, որի համար նրանք ստիպված եղան օգոստոսի 29-ին երկրորդ անգամ, բայց արդեն փակ համագումար անցկացնել, իսկ թե ինչ կլինի հետագայում, դեռ պարզ չէ: Այս ամենը որոշ շրջանակների մոտ խանդ է առաջացրել, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պետք է արտոնություն ստանա եւ կրի ամենաընդդիմադիրի տիտղոսը:

Չնայած, կրկին մեր տեղեկություններով, Փաշինյանն այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում, որպեսզի մի կլորիկ գումար հայթայթի՝ նորաթուխ կուսակցության առաքելությունն իրականացնելու համար:
Ի դեպ, կան լուրեր, որ նոր կուսակցություն է պատրաստվում գրանցել տխրահռչակ Վարդան Օսկանյանը:
Մեկ այլ նորաստեղծ կուսակցություն էլ մոգոնել է վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Սակայն նա դժվար թե կարողանա զավթել ընդդիմադիրի տիտղոսը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ