Սահմանադրության նախագիծը սրընթաց քննարկվելու է առաջիկա եռօրյայում.Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է.
ԱԺ առաջին քառօրյան, որը պետք է մեկնարկեր սեպտեմբերի 14-ին, կընթանա եռօրյա աշխատակարգով, քանի որ 14-ը ոչ աշխատանքային է հայտարարվել։ Իսկ դա նշանակում է, որ Սահմանադրության նախագիծը սրընթաց քննարկվելու է այդ եռօրյայում։ Այնպես, որ հաջորդ 2 շաբաթվա ընդմիջումից հետո՝ հոկտեմբերի 5-8-ն ընկած քառօրյայում վերջնական ընդունվի։ Հակառակ պարագայում օրենքով սահմանված ժամկետներում հնարավոր չի լինի մինչև տարեվերջ Սահմանադրությունը դնել հանրաքվեի։ Իսկ բոլոր ընթացակարգերը պահելու դեպքում, որպեսզի հանրաքվեն նշանակվի գոնե դեկտեմբերի 5-6-ը, պետք է շտապել, և Աժ-ում էլ ֆորս-մաժորներ չպետք է լինեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։