17 Հունվարի, Saturday, 2026
KFC

10-15 օրվա ընթացքում նախարարի նշանակման հարցը կլուծենք. Հովիկ Աբրահամյան

«Արդարադատության նախարարի պաշտոնակատար կա՝ Արսեն Մկրտչյանը, ով շատ գրագետ, շատ պատրաստված փոխնախարար է՝ առաջին տեղակալ, ես համոզված եմ, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում նախարարի նշանակման հարցը կլուծենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով արդարադատության փոխնախարարի թափուր պաշտոնի հարցին, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Վերջինս նախարարի նշանակման ձգձգումը պայմանավորեց իր և նախագահ Սարգսյանի արձակուրդում լինելու հանգամանքով. «Դե, արձակուրդային շրջան էր, ես արձակուրդում էի, նախագահն էր արձակուրդում, հիմա վերադարձել ենք, կլուծենք»։

Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե շրջանառվող թեկնածուների անունները` այդ թվում Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի անունը ուժի մե՞ջ է, Հովիկ Աբրահամյանը հակիրճ պատասխանեց.«Այո»:

Հիշեցնենք, որ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հրաժարականից հետո նախարարի հավանական թեկնածուների ցանկում շրջանառվում է ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի, ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի,Կորյուն Նահապետյանի անունները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ