29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լուկաշենկոն կրկին նախագահ է

Նախօրեին Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Դրանցում հաղթել ու նախագահի պաշտոնում վերընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան, պետության գործող նախագահը հավաքել է ընտրողների ձայների 83,49 տոկոսը: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկեւիչի օգտին քվեարկել է ընտրողների 3,32 տոկոսը, «Ասա ճշմարտությունը» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Տատյանա Կորոտկեւիչի օգտին՝ 4,42 տոկոսը, […]

Օլիգարխիկ համակարգի հագով /վիդեո/

«Մենք արդեն 2-րդ անգամ ենք Սահմանադրություն վերափոխում: Առաջին Սահմանադրությունը մեր մոտ` ֆրանսիական մոդելն էր` կիսանախագահական Սահմանադրություն, որը Քոչարյանի ժամանակ փոխվեց, քանի որ վերջինս ուզում էր վերցնել ամերիկյան մոդելը` նախագահականը, բայց այնպես ստացվեց, որ հայ իրավագետ-գիգանտների թեթև ձեռքով ստացվեց ինչ-որ նոր Սահմանադրություն…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Հարցրինք` արդյոք […]

Նախագահը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովի շրջանակներում:

Նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Արլեմ Դեզիրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին: Նախագահը ողջունել է հյուրին և նրան ուղեկցող պատվիրակությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովին պարոն Դեզիրի մասնակցությունը: Սերժ Սարգսյանը նշել է, թե ուրախ է պատվիրակության կազմում տեսնելու […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: «Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունը տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և […]

Նոր Սահմանադրությունը ինչ կարգավիճակ է տալիս երկքաղաքացի միասեռական ամուսնություններին

Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` երկքաղաքացի հանդիսացող միասեռական ամուսնական զույգը չի կարող կոչվել ընտանիք: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե  նոր Սահմանադրությունը ինչ կարգավիճակ է տալու այն միասեռական երկքաղաքացի հանդիսացող զույգի ամուսնությանը, երբ այն գրանցվել է մեկ այլ երկրում, որտեղ միասեռականների ամուսնությունն արգելված չէ: «ՀՀ […]

Հայաստանի արտգործնախարարի և Քվեբեկի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարարի հանդիպումը

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Քվեբեկի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան Պիեռին: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է Երևանում ողջունել Քվեբեկի բարձրաստիճան պատվիրակությանը և գոհունակությամբ ընդգծեց, որ Քվեբեկը ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի տարբեր կառույցների աշխատանքներում։ Նախարարը ջերմությամբ վերհիշեց, որ 7 տարի […]

Պորոշենկոյի շքեղ առանձնատան տեսանյութը

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ներկայացվում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի` Կիեւի շրջանում գտնվող առանձնատունը: Առանձնատան տարածքում հսկայական տուն, եկեղեցի եւ եւս երկու շինություն կա: Ընդհանուր տարածքը 3.3 հեկտար է, հայտնում է  “Сегодня”-ն:

ԿԸՀ-ն հաստատել է

Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարել է իր առաջին նիստը: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նախքան նիստի օրակարգին անցնելը տեղեկացրել է, որ հանրաքվեի կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված համապատասխան ընտրական հանձնաժողովները: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ստեղծված կենտրոնական ընտրական […]

Սկսվել է ընտրացուցակների ճշտման գործընթացը

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում Հոկտեմբերի 10-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության մի շարք ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական և ծառայողական խնդիրների թվում քննարկվեցին նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցեր: Անձնագրային և վիզաների վարչությանը, անձնագրային տարածքային ստորաբաժանումներին, ոստիկանության տարածքային բաժիններին, մասնավորապես՝ համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին, հանձնարարվեց սկսել հանրաքվեի մասնակիցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված