05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Նախագահը բովանդակային առումով որևէ հակաճառությունների իրավունք չի ունենալու». մանրամասներ նոր Սահմանադրությունից

«Նախագծում նախատեսվել է նաև, որ գլխավոր շտաբի պետը դառնում է մի ինստիտուտ, որ հիշատակվում է Սահմանադրության մակարդակում ու գլխավոր շտաբի պետն է ամենաբարձր զինվորականը: Բարձրագույն հրամանատարական կազմի նշանակման հետ կապված նախագահն է նշանակում, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ լիազորությունը սհամանափակված է նրա հիմնական գործառույթով՝ Սահմանադրության պահպանմամբ, և հանրապետության նախագահը բովանդակային առումով որևէ հակաճառությունների […]

Մի քանի ուշագրավ փաստ

Սահմանադրական բարեփոխումների քննարկումը սկսված է։ Ես ինքս պատրաստ եմ ցանկացած առաջարկի քննարկման։ Բայց պետք է խնդրեմ, որպեսզի քննարկումները և ընդհանրապես թեմայի շուրջ կարծիքների ներկայացումը լինեն այն մարդկանց կողմից, ովքեր գոնե մեկ անգամ կարդացել են տեքստը։ Ընդհանրապես աշխարհում շատ կիսանախագահական երկրներ այսօր քաղաքական ճգնաժամ են ապրում։ Եթե իմ կարծիքն եք ուզում լսել, ապա ես կողմնակից եմ լրիվ […]

Ով էլ լինի Գագիկ Ծառուկյանի փոխարեն…/վիդեո/

««Բարգավաճ Հայաստանը» երբեք չի եղել ընդդիմություն, այդ կուսակցության էլեկտորատից ու անդամներից սկսած՝ դա եղել է չափավոր փոփոխություններ պահանջող էլեկտորատի քաղաքական նախագիծ: Հետևաբար այն երբեք չի կարող լինել ռադիկալ արմատական ընդդիմություն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ը կայանում է որպես ընդդիմություն՝ ունենալով նոր առաջնորդ: Ըստ […]

«Սա ինքնին բավարար է, որ մենք ազգովի դեմ լինենք ներկայացված սահմանադրության նախագծին»

Ես շարունակում եմ համոզված մնալ, որ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, որովհետև գործող հիբրիդային Սահմանադրությունը ճիշտ կիրառության և արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար իդեալական տարբերակն է: Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը, կնպաստի Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ պարունակելով նախագահի լայն լիազորություններ, կերաշխավորի համարժեք արձագանքը արտաքին մարտահրավերներին: Անկախ նրանից, թե ում և […]

Երբեք չենք մոռանա. Ադամ Շիֆը` Ցեղասպանությանը նվիրված երթից

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը  հիացած է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկահայերի երթով: Օրերս նա Facebook սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որում ամերիկահայերը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված երթեր են իրականացնում: Նա գրել է, որ մինչև հիմա էլ շարունակում է զմայլվել նման երթերի տեսարանով, որը տեղի են ունեցել 2015թ-ի ապրիլի 24-ին:  Շիֆը կարևորել է 1,5 մլն […]

Սեյրան Օհանյանը «մեջտեղից» դուրս եկավ. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն գրում է. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներկայացրեց 1-7 գլուխների նախնական տարբերակը, որը քաղաքական ուժերը դեռևս վերապահումով են մեկնաբանում` տողատակերում այլ ենթատեքստեր տեսնելով: Իրականում մայր օրենքն այսքան գրել-ջնջելու, ամիսներով քննարկելու միակ ու հիմնական պատճառը գլխավոր հրամանատարի հարցն է եղել, այսինքն` ի՞նչ լիազորություններ են տրվելու նրան, ինչի՞ց է նա զրկվելու: Ակնհայտ էր, որ այս փոփոխություններով […]

Ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ ԱԺ նախագահ. Ժամանակ

Նոր սահմանադրության դեպքում ՀՀ նախագահը չի պատրաստվում զբաղեցնել ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնը: Իսկ այսօր հատուկ թերահավատների համար նախագահը վերահաստատեց, որ չի ցանկանում զբաղեցնել նաև ԱԺ նախագահի պաշտոնը: Այս մասին երեկ ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հարցին՝ բացի Սերժ Սարգսյանի ազնիվ խոսքից, ի՞նչ այլ երաշխիքներ կան, որ նա չի […]

Արդարադատության նախարարի պաշտոնի համար նոր հավակնորդ է հայտնվել. Հրապարակ

«Հրապարակի» տեղեկություններով՝ Արդարադատության նախարարի պաշտոնի հավակնորդների թիվն ավելանում է: Շրջանառվում է նաև ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսայի՝ պատգամավոր Կորյուն Նահապետյանի անունը: Ամենահետաքրքիրն այն է, որ երեկ այս անունը միանգամից սկսեց շրջանառվել, ըստ որում՝ լրիվ տարբեր օղակներում, լրիվ տարբեր մարդկանց կողմից: Ի դեպ, պատահականություն էր թե զուգադիպություն, բայց երեկ Սամվել Ալեքսանյանն այցելել էր կառավարություն՝ […]

Ինչու Գորիկ Հակոբյանը «հուսահատ պոռթկում» ունեցավ. Հայկական ժամանակ

Ինչո՞ւ հանկարծ Գորիկ Հակոբյանը որոշեց ելույթ ունենալ նիստի ժամանակ: Կառավարության «Հայկական ժամանակի» աղբյուրներից ստացված տեղեկատվությունը լույս է սփռում այս պատմության վրա: Ըստ այդ տեղեկությունների, վերջին ամիսներին ԱԱԾ-ն որոշ ուսումնասիրություններ է կատարել հասարակության մեջ առկա տրամադրությունների, արտագաղթի, աղքատության, զորակոչի և այլ հարցերի շուրջ ու բավականին վտանգավոր պատկեր ստացել: Այս մասին ԱԱԾ-ն մի քանի ոչ հրապարակային զեկուցագրեր […]

Սերժ Սարգսյանը մի բան է ուզում

«Սերժ Սարգսյանը մի բան է ուզում, որ մեր պետությունն ու մեր ժողովուրդը հզոր, անկախ, ժողովրդավար և անվտանգ, պաշտպանված Հայաստանում ապրեն, իսկ միգուցե նրանք ա՞յլ բան են ուզում, ես չեմ կարող ասել: Սերժ Սարգսյանն այլ հայտարարություն չի արել»,-այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ընդդամդիրները հայտարարում են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված