16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ խորհուրդների նիստերին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում ի թիվս բազմաթիվ հարցերի լսվել է նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի՝ «2016թ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների մասին» զեկույցը, որն ընդունվել է միաձայն: Հայկական պատվիրակությունը խորհրդարանական վեհաժողովի խորհրդի […]

«Ինձ տեսնելուց անմիջապես զենք եք հիշում, չէ՞»

«Ինձ տեսնելուց անմիջապես զենք եք հիշում, չէ՞»,- այսօր՝ նոյեմբերի 26-ին, քաղաքագետների միության հրավիրած կլոր սեղան-քննարկման ավարտին ժպտալով ասաց «Հիմնադիր խորհրդարանի» վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նրանք ապահովագրված զգում են արդյոք դեկտեմբերի մեկից առաջ՝ հաշվի առնելով նախորդ փորձերը, երբ նման միջոցառումներից առաջ ընդիմադիրների մոտ կամ զենք է հայտնաբերվում կամ որևէ փորձ կանխվում: «Ոչ […]

Պուտինը և Էրդողանը կարող են հանդիպել Փարիզում

Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը սպասվում է  Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Sabah» թերթը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին Փարիզում մեկնարկելու է Կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցելու են 147 երկրի նախագահ և կառավարության ղեկավար, այդ թվում նաև […]

Իրավիճակը հղի է ծանր հետևանքներով. ՀԽ նախագահ

Հայաստանի քաղաքագետների միության կողմից հրավիրված և ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ  կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը նշեց, որ այսպիսի արտաքին և ներքին լարվածության պայմաններում արկածախնդրություն է Սահմանադրական բարեփոխումների գնալը: «Օբյեկտիվ պայամններ են ստեղծվել Հայաստանի Հանրապետության համար, առաջին անգամ ողջ անկախության շրջանում և այստեղ սուբյեկտիվ գործոնի դերը կարևոր է, արդյոք ՀՀ-ում կլինի այնպիսի կայուն […]

Կարող էին սահմանադրության մեջ քրիստոնեական մոտեցում ցուցաբերել

Կրոնագետ, աստվածաբան, ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանն իր մտահոգությունն է հայտնում, որ Սահամանադրական փոփոխությունների փաթեթում բացարձակապես անտարբերություն է ընտանիքի, եկեղեցու և հայկականության հանդեպ. « Դարեր շարունակ հայ ժողովրդի համար ընտանիքը հասարակության մեջ խարիսխն է հանդիսացել: Իսկ այս նոր սահմանադրության մեջ գոյություն չունի այն կետը, որով ընտանիքները դաստիարակության ավանդական դաշտն են, այստեղ գոյութուն չունի հայոց […]

Րաֆֆի Հովհաննիսյանը լուռ հեռացավ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին  քաղաքագետների միության կողմից հրավիրված  ընդդիմադիր ուժերի կլոր սեղան քննարկմանը մասնակցում էր նաև  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ձայնը տրվում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը միանգամից վեր կացավ ու հեռացավ: Լրագրողները փորձեցին պարզել պատճառը: «Այսօր չեմ պատրաստվում խոսել: Ես կխոսեմ վաղը: Հիմա գործեր ունեմ ու գնում եմ»,-ասաց Հովհաննիսյանը:  

Անդրադարձել են տարածաշրջանային հրատապ խնդիրների

Նոյեմբերի 26-ին աշխատանքային այցելությամբ Թբիլիսի ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն հայտնեց Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունելու և Թբիլիսի այցելելու համար։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի` Թբիլիսի կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, […]

Միջազգային խորհրդարանական հարթակներում ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է ցուցաբերեն միասնական դիրքորոշում. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 26-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից: ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով՝ «Հայաստանի Հանրապետության առաջնայնությունները ՀԱՊԿ նախագահությունում» թեմայով, որտեղ մասնավորապես նշել է. «Բարձր գնահատելով […]

Թուրքիայի արտգործնախարարը Բաքվի գործընկերների հետ կքննարկի ղարաբաղյան հարցը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) պաշտոնակա հաղորդագրություն է տարածել, որում նշվում է , որ այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպում է ունենալու իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մեմեդյարովի հետ, գրում է Ermenihaber.am-ը: «Հանդիպման ընթացքում բազմակողմանիորեն քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող խնդիրներ», […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի