06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ում գիտեն` որտեղ պետք է Րաֆֆին դնի ծաղիկները

«Րաֆֆի Հովհաննիսյանն այն քաղաքական գործիչն է, ով ֆանտաստիկ արագությամբ մսխեց այն քաղաքական կապիտալը, որ ստացավ նախագահական ընտրություններին ժողովրդի կողմից, որ քարուքանդ արեց այն կուսակցությունը, խմբակցությունը, որն իր հենարանն էր:

Այնպես որ, այդ ծաղիկները դնելու շատ ավելի հարմար տեղ ինքը պիտի իմանա»,- ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այսպես արձագանքեց` Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀԿ գրասենյակի մուտքին վարդեր դնելու ցանկության վերաբերյալ հարցին: Սա մասնավորապես, իսկ ընդհանրապես Մինասյանը «ցավոտ» չի ընդունում Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած «Ոչ»-ի հանրահավաքները:

Ասում է` ցանկացած ժողովրդավարական երկրում կան «մարգինալ» ուժեր, որոնք այսպես են տեսնում հարցերի լուծումը. եթե դրանք օրենքի սահմաններում կտեղավորվեն, նորմալ է, եթե ոչ` պետությունը պետք է պատրաստ լինի` արձագանքելու, որպեսզի հասարակությունը չտուժի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ