16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլորը նեղվել են, որ նախագահ չեն դառնալու /վիդեո/

Հրապարակախոս, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը համոզված է` «հանրապետական» կուսակցությունը, «դաշնակցությունը» և «բարգավաճը» կողմ չլինեին սահմանադրության փոփոխությանը, այսօր «ոչ» ասողները «այո» կասեին. «Խնդիրն այն է, որ մի տեսակ վիրավորվում են, որ այլևս չեն կարող նախագահ դառնալ, իսկ ով է ասում, որ չեն կարող դառնալ: Ազգային ժողովի միջոցով կարող են դառնալ նախագահ, եթե այդքան շատ են ուզում դառնալ նախագահ»: […]

Էրդողանը չի պատասխանել ներողություն խնդրելու մասին ռուս լրագրողի հարցին

Կլիմայական գլոբալ փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի փարիզյան գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին: Բայց ինչպես նկատել է տալիս թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, Էրդողանը խուսափել է ռուս լրագրողի հարցին պատասխանելուց, գրում է Ermenihaber.am-ը: Ռուսական «Ria Novosti» լրատվական գործակալության թղթակիցն Էրդողանին հարցրել է, թե արդյոք Թուրքիայի նախագահը ներողություն կխնդրի Սիրիայում ռուսական  «СУ-24» ռազմական ինքնաթիռի խոցման […]

Ֆրանսիան աջակցում է ահաբեկչությանը. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Պրահայում Česká televize-ին հարցազրույց է տվել, որի ժամանակ հայտարարել է,  որ պատրաստ է Պրահայում խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Նա նշել է նաեւ, որ չի հավատում, որ սիրիական հակամարտության հարցով խաղաղության համաձայնագիրը ստորագրվի Ֆրանսիայում, գրում է Gazeta.ru-ն: «Սիրիացիները կարծում են, որ խաղաղության համաժողով  չի կարող տեղի ունենալ Ֆրանսիայում, քանի որ այս երկիրն աջակցում […]

«Չենք գնա բախումների…»

«Հայաստանի քաղաքացիներին շատ քիչ են հետաքրքրում սահմանադրական բարեփոխումները. խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ սահմանադրականությունը»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանի խոսքով՝ հայկական հասարակության 90-95 տոկոսը դեմ է սահմանադրական բարեփոխումներին: «Հայաստանում իշխանությունները, ամբողջովին վերացնելով ընտրությունների համակարգը, մեզ թողել են միայն հրապարակն ու փողոցը: Դրա համար էլ «Ժառանգությունը», […]

«Ընդդիմության միասնական շտաբ»-ն ահազանգում է

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ  գիշերն անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել Կապանի գրասենյակ: «Ընդդիմության միասնական շտաբ»-ն արձանագրում է, որ ԿԳԲ-ական հնացած մեթոդներով հնարավոր չէ կասեցնել համաժողովրդական շարժումը: Այս պահին ստուգվում է գրասենյակի գույքի ամբողջականությունը և դրա պակաս հայտնաբերվելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:

Բռնաբարելու սպառնալիքի գինը. որոշումն արդեն կայացված է

Քիչ առաջ ավարտվել է ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը և հրապարակվել որոշումը, որն առնչվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքին ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի: Այդ մասին Henaran.am-ին փոխանցեց հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը: Հիշեցնենք, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» […]

Մոսկվայում փակվել է ռուս-թուրքական գիտական կենտրոնը

Մոսկվայում փակվել է «Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարաններ» ռուս-թուրքական գիտական կենտրոնը, հայտնում է РБК-ն։ Կենտրոնի կայքում այդ մասին հայտարարություն է տեղադրված, որում մասնավորապես նշվում է․ «Ստիպված ենք հայտնել, որ մեր կենտրոնը փակվել է, ռուս-թուրքական գիտական կենտրոնն այլեւս գոյություն չունի: Օսմաներենի դասընթացները դադարեցվում են։ Ծրագրված բոլոր կլոր սեղանները, դասախոսություններն ու կոնֆերանսները չեղյալ են հայտարարվում, թուրքերենով […]

Խնդիրները ձեր մեջ փնտրեք. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Սահմանադրության փոփոխություն իրականացնելու մեջ շտապողականություն չկա: Լրագրողների հետ զրույցում նա տեսակետ հայտարարեց, որ իրենց համար այս հանրաքվեն կյանքի և մահվան հարց չէ: Պատասխաբելով դիտարկումներին, թե ընդդիմությունն արդեն իսկ հայտարարում է կեղծիքների մասին, Շարմազանովն վստահեցրեց. «Մենք մեղավոր չենք, որ որոշ քաղաքական կուսակցություններ չունեն այնքան վստահված անձինք, որ […]

«Այ ախպեր ջան, իշխանություն ես ուզո՞ւմ … ». Հանրապետականի կոչը /վիդեո/

Քաղաքական բազմակարծությունը երթերի անցկացումը մեր երկրում երաշխավորված է, բնականաբար, ցանկացած քաղաքական ուժ կարող է ցույցերի և երթերի միջոցով իր կարծիքն արտահայտել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Նոր Հայաստանի» կողմից այսօր կազմակերպվելիք հանրահավաքի մասին: Շարմազանովը վստահեցրեց, որ եթե ցույցերի կամ երթերի ժամանակ որևէ քաղաքական ուժի գործողությունները դուրս են գալիս […]

Եթե Հայաստանի հետ ռազմական կոնֆլիկտ սկսվի, Ռուսաստանը պարտավոր է աջակցել իր դաշնակցին /վիդեո/

«Россия» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ «Անհրաժեշտ է թուրք ժողովրդին հասկացնել, թե ուր է տանում իր ղեկավարության ներկայիս քաղաքականությունը։ Իրականում չէ՞ որ Սիրիան միակ պլացդարմը չէ, որը դառնում է Թուրքիայի կողմից լուրջ տեղեկատվական հարձակման օբյեկտ։ Դա նաև Հայաստանն է: Իսկ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի