21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի առանձնազրույցը, որից հետո պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով: Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-սերբական […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Սերբիայի պաշտպանության նախարարին

Նոյեմբերի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի և Սերբիայի միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող հարաբերություններին՝ ընդգծելով համագործակցության առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող փոխգործակցությունը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Գաշիչը հավաստեց, որ […]

Խաղաղ բնակիչների սպանությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն. Շարմազանովը՝ Ադրբեջանի քաղաքականության մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 25-ին մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցության առաջնային ուղղությունները ՀԱՊԿ ձևաչափում՝ ուղղված ներկա փուլում հավաքական եւ միջազգային անվտանգության ամրապնդմանը» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Հարգելի գործընկերներ, Միջազգային իրադրությունը ՀԱՊԿ-ի շուրջ շարունակում է լարված մնալ: Պետք է նշեմ, […]

Ռուսաստանի հետ խնդրի սրում չենք ուզում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ չի ուզում Ռուսաստանի հետ խնդրի սրում ռուսական Су-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո, հայտնում է Reuters-ը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան գործել է միայն հանուն իր շահերի պաշտպանությունից ելնելով։ «Մենք չենք ցանկանում լարել այս իրավիճակը։ Մենք միայն մեր անվտանգությունն ենք պաշտպանել»,- ասել է Էրդողանը։

Су-24-ի երկրորդ օդաչուն փրկված է, տեղափոխվել է ռուսական ռազմաբազա, Շոյգու /վիդեո/

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից խոցված Су-24-ի երկրորդ օդաչուն փրկվել է, նա ողջ-առողջ է ու արդեն տեղափոխվել է ռուսական ռազամաբազա, հայտնում է 1tv.ru-ն։ Օդաչուին փրկելու համար 12 ժամյա գործողություններ են իրականացվել ռուսական և  սիրիական հատուկ ուժայինների կողմից: «Գործողությունները հաջող ավարտ են ունեցել: Օդաչուն ողջ և առողջ տեղափոխվել է մեր ռազամաբազա»,- […]

«Հիմնադիր խորհրդարանն» արձագանքում է՝ ահաբեկչական խմբի հետ իր հնարավոր կապի շուրջ լուրերին

Լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե այսօր Երևանում բացահայտված տեռորիստական խումբը կարող է կապ ունենալ ընդդիմադիր ուժերից մեկի հետ` թափանցիկ ակնարկ անելով «Հիմնադիր խորհրդարանին», որը հիշեցնենք, վերջին շրջանում պարբերաբար հանդես է գալիս քաղաքացիական անհնազանդության կոչերով: Իսկ դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որի մաս է կազմում ՀԽ-ն, հանրահավաք է հրավիրել: Մեկնաբանություն ստանալու նպատակով Henaran.am-ը զրուցեց ՀԽ-ի […]

Թուրքիան շատ երկար կզղջա ռուսական ինքնաթիռը խոցելու համար. Քադիրով

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Ինստագրամի իր էջում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցելուն։ Քադիրովը գրել է, որ Թուրքիան դեռ երկար կզղջա, որ խոցել է ռուսական ինքնաթիռը: «Ես բացարձակ չեմ կասկածում, որ Թուրքիան շատ երկար կզղջա կատարածի համար: Այդպես չեն վարվում նրանք, ովքեր ամեն հնարավորության դեպքում խոսում են բարեկամության և համագործակցության մասին»,-  գրել է […]

Պարեկային ժամ կհայտարարվի՞

Լրատվադաշտում քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որտեղ ասվում էր, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է անցնել ուժեղացված ծառայության ռեժիմի` հանրային վայրերում, կանգառներում և հրապարակային միջոցառումների ժամանակ։ Ըստ լուրի` Վլադիմիր Գասպարյանն այս ամենը հիմնավորել է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերներով։ Henaran.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքվեց` արդյո՞ք հնարավոր է պարեկային […]

Թուրքիայի հարցերը պետք է լուծել` եթե մենք հայերին թույլ տանք /վիդեո/

Նախօրեին երեկոյան «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման հյուրերից Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումը,  նշել է. «Թուրքիայի հարցերը պետք է լուծել, և պետք է անել ուրիշի ձեռքերով:Հայերը ատում են թուրքերին, եթե մենք իրենց թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները, նրանք հաճույքով  կազատագրեն: Հայերը դա արդեն արել էին 1918-ին, սակայն այդ  ժամանակՄոսկվան  չօգնեց, նա անցավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի