28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող ռադիոկայանը ոստիկանները չեն հետախուզել

Երեկ Գյումրում խուզարկությունը կատարվել է ոչ թե ոստիկանության, այլ ԱԱԾ-ի կողմից: Այդ մասին Henaran.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Գյումրիի Հայ կաթողիկե եկեղեցուն պատկանող «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի շենքում խուզարկություն է իրականացվել: Բաննայն է, որ երեկ լրատվադաշտում շրջանառվում էր այն տեղեկությունը, Կաթողիկե եկեղեցուն […]

Ռուսաստանը մեր հարևանն ու բարեկամն է․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով «Արդարություն  և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) խորհրդի ժողովում անդրադարձել է նախօրեին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը, գրում է Ermenihaber.am-ը: Վարչապետը նշել է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ խախտել է Թուրքիայի օդային սահմանը և ավելացրել, որ սա առաջին դեպքը չէ: «Հոկտեմբերի 3-4-ին, երբ կրկին ռուսական ինքնաթիռները խախտել էին մեր […]

Ո՞նց հաջողացրեց «չոր» դուրս գալ. Առավոտ

«էյր Արմենիայյի» սեփականատեր էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը: Ինչպե՞ս հաջողացրեց ու իր բաժնեմասը ժամանակին վաճառեց Հարությունյանը և փրկվեց այս պարտքերի բեռից, արդյոք գիտե՞ր` ինչ էր սպասվում, այս հարցին Արսեն Ավետիսյանն ասաց. «Կարծում եմ` մեր հաջողությանն ուղղակի չէր հավատում, բայց ես իմ հավատը չեմ կորցրել, իմ թիմով իրավիճակն ուղղելու եմ»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

7 կին է սպանվել. Ժողովուրդ

Երեկ Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Աուսաննա Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2015թ. հունվարից մինչև հոկտեմբերի 31 -ը թեժ գծով ստացվել Է 1342 գրանցված զանգ, որից 918-ը եղել են բռնության զանգեր: Նրա խոսքերով` 918 զանգից 372-ը եղել են առաջնային զանգեր, այսինքն’ այդքան նոր դեպք է գրանցվել: Ըստ Ա.Վարդանյանի` 10 ամսվա ընթացքում 372 ահազանգը բավականին մեծ թիվ […]

Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը վերացվում է

ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ուժի մեջ է մտել ‪‎Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնությունը։ Ըստ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության՝ ս.թ. նոյեմբերի 25-ից Հայաստանի և Բրազիլիայի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, դուրս գալու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի […]

Այս խմբավորումը միակը չէ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը գրում է.<meta http-equiv=”X-Frame-Options” content=”DENY” /> «Ժողովուրդ, եկեք արձանագրենք. լավ է. որ զինված խումբը վնասազերծվեց, զենքը չկրակեց, արյուն չթափվեց: Ամբողջ էությամբս դեմ եմ ահաբեկչությանը, սակայն ԱԱԾ-ի այսօրվա գործողությունը փաստում է, որ ինքը ընտրովի է գործում, որովհետև, ինչպես հոկտ. 27-ի դատավարության ժամանակ ակնհայտ դարձավ, ահաբեկիչները […]

Ռուբեն Հայրապետյանն անուններ կհրապարակի. Հրապարակ

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆանատների ՖԱՖ ակումբն ակցիա էր անում’ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Երեկ ՀՖՖ նախագահն իր մոտ էր հրավիրել որոշ խմբագիրների և սպորտային մեկնաբանների’ փակ հանդիպման, ներկայացնելու իր դիրքորոշումը: Ավելի ուշ «Ազատությանը» տված հարցազրույցում Ռ. Հայրապետյանը սենսացիոն հայտարարություն է արել, որ Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ տեղի է ունեցել դավաճանություն: «Կարծում եմ, որ իրականում […]

Առանց նրանց դժվար կլինի. Ժամանակ

Իրավապաշտպաններն ու «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները թերահավատորեն են վերաբերվում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե հանրաքվեի օրը չեն հանդուրժելու թաղային հեղինակությունների, թաղի տղաների կուտակումները տեղամասերի առջեւ: Իշխող Հանրապետական կուսակցությունը շտապել է նկատել, որ ճիշտ է, դրանք վատ երևույթներ են, սակայն միայն իշխանությունը չի դիմում այդ գործիքի կիրառմանը: Ըստ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի՝ հնարավոր է հանրաքվեի […]

Ախոյանը սկսել է «ախպերություն» անել. Հրապարակ

Արագածոտնի մարզպետի և մարզային պատգամավորների լարված հարաբերությունները սահմանադրական բարեփոխումների շնորհիվ խիստ ջերմացել են։ Թերթի տեղեկություններով` «այո»-ի համար հատկապես իրեն «կոտորում» է ԲՀԿ-ից հեռացած Արագած Ախոյանը, նա, որ ժամանակին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ խորը հակասություններ ուներ, հիմա «ախպերություն» է անում՝ համայնքներ այցելում, կատարում նրա, որպես մարզային պատասխանատուի, հանձնարարականները, միայն թե տեղ գտնի հաջորդ խորհրդարանի «արևի տակ»։ Թերթի տեղեկություններով, […]

Սուրիկ Խաչատրյանի որդուն պաշտոն են տվել. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, Սյունիքի ոչ անհայտ մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որն անցնում էր Սդղի գյոլի ծեծկռտուքի գործով և վերջերս էր ազատ արձակվել՝ «գործի մեջ նոր հանգամանքներ ի հայտ գալու» արդյունքում, օրերս նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՅԴ-ական Մարտուն Մաթևոսյանի օգնական։ Փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ինքը՝ ՊՈԱԿ-ի տնօրենը։ Ի դեպ, ըստ մեր ունցած ինֆորմացիայի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի