25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը սկսում է. Ժողովուրդ

«Մեկ տարի առաջ ուղիղ այս օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրեց իր հայտնի ելույթը, որով «խաչակրաց արշավանքե սկսեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Իսկ այսօր նա պատրաստվում է հայտարարել ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին: «Ժողովուրդե-ը տեղեկացավ, որ այդ նպատակով ՀՀ իշխանության ողջ վերնախավը, այդ թվում նաեւ՝ ուժային կառույցների ղեկավար կազմը, այսօր՝ երեկոյան 17:00-ին, […]

Քոչարյանն անձամբ է զանգել նախարարներին եւ առաջարկել. Իրատես de facto

Պարզվում է` Ռոբերտ Քոչարյանին քաղաքական զարգացումներն այնքան չեն մտահոգում, որքան բիզնես գործունեությունը: Օրերս հայտնի դարձավ, որ Քոչարյանն անձամբ է ստանձնել իր ընկերություններից մեկի մենեջերության գործը: «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը դժվար օրեր է ապրում, եւ սեփականատերը որոշել է անձամբ շտկել դրությունը: Ռոբերտ Քոչարյանն անձամբ է զանգել տարբեր նախարարների եւ առաջարկել իրենց ծառայողական մեքենաներն իր ընկերությունում ապահովագրել: […]

Չի համբերում. Ժողովուրդ

Ինչպես հայտնի Է՝ՀՀԿ–ՀՅԴ իշխանական նոր կոալիցիայի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին փոխարինելու է նախկինում արդեն երեք անգամ կրթության նախարարի պաշտոնը ստանձնած Լեւոն Մկրտչյանը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Լեւոն Մկրտչյանը շտապում է ժամ առաջ զբաղեցնել իր ավանդական պաշտոնը։ Ըստ լուրերի՝ նա նախօրեին արդեն հասցրել է նախարարությունում իր հավատարիմներով խորհրդակցություն գումարել, որի ընթացքում աշխատակազմին ծանոթացրել է […]

Սրտատրոփ. Հայկական Ժամանակ

Սպասվում է, որ այսօր երեկոյան արդեն պաշտոնապես կազդարարվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ավարտի եւ արդյունքների մասին։ Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան նախագահական է հրավիրել իշխա-նական ողջ վերնախավին։ Թերեւս հենց այնտեղ էլ հայտարարությունը կարվի։ Հետաքրքիր է, որ թեեւ մեծ հաշվով ամեն ինչ, ըստ էության, հստակեցված է, անգամ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախօրեին Հ1-ի եթերից […]

Թուրքի պես սուտ եք խոսում. սկանդալ մակեդոնական հեռուստաալիքի եթերում

Մակեդոնական «Sitel» հեռուստաընկերության լուրերի խմբագիր և հաղորդավար Դրագան Պավլովիչ Լատասը, ուղիղ եթերթում դիմելով ընդդիմության առաջնորդ Զորան Զաևին, ասել է. «Թուրքի պես սուտ եք խոսում»: Միջադեպը տեղի է ունեցել լրատվական հաղորդման ժամանակ, երբ Զաևը հյուրընկալվել է հայտնի հաղորդավարին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` միջադեպը հարուցել է թուրքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների զայրույթն ու […]

Հրաժարականի մասին

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին  նորանշանակ արդարադատության նախարարի հրաժարականի վերաբերյալ։ Անգամ անուններ տրվեցին, թե ովքեր են Արփինե Հովհաննիսյանին փոխարինելուայս պաշտոնում ՀՀԿ-ԲՀԿ «ամուսնության» ֆոնին: Henaran.am -ի խնդրանքով ՀՀԿ խոսնակը մեկնաբանել է այս տեղեկությունները: Է. Շարմազանովը մասնավորապես նշել է. «Այդ մասին կարդացել եմ մամուլում։ Կարծում եմ, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Գոնե ինձ համար, դրանք որևէ աղերս չունեն իրականության […]

Աշխատանքային այցով Արցախում է ՀՀ ԱԺ նախագահը

Այսօր Արցախ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում են մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, պատգամավոր Թեւան Պողոսյանը, աշխատակազմի վարչության պետեր: Հյուրերին Շուշիի մատույցներում դիմավորել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Աշխատանքային այցի ծրագրի մեկնարկին ՀՀ Ազգային ժողովի նախագահը եւ պատվիրակությունը Արցախի խորհրդարանի փոխնախագահ […]

ԱՄՆ-ն այլընտրանք չի տեսնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված տևական կարգավորում չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված առցանց հարցման ժամանակ իրեն ուղղված հարցերից մեկին: «Շփման գծում բռնության աճը և ռազմական հռետորաբանությունը ԱՄՆ կառավարության համար մտահոգվելու լուրջ առիթ է: Ես իրատեսական եմ համարում մեկ սխալի հետևանքով […]

Բաղրամյան 26 կանչելու մասին լուրերը չափազանցված են /վիդեո/

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հայտարարությունը մամուլում քննարկման առիթ դարձավ, թե վերջինիս անակնկալ հայտարարությունը դուր չի եկել Բաղրամյան 26-ին եւ նրան հրավիրել են նախագահական: «Նախորդ տարի  նախատեսված հարկային եկամուտներից 80 մլրդ դրամ կառավարությունը չի կարողացել հավաքագրել, բացը լրացվել է հիմնականում ներգրավված վարկային միջոցների հաշվին»,-ասել էր փոխնախարարը: Այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողները Սաֆարյանին հարց ուղղեցին` ինչո՞վ […]

Վստահություն չկա /վիդեո/

ՀՀ  Ազգային ժողովի  աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը գտնում  է, որ hասարակության մեջ դեռ բավականաչափ վստահություն չկա ընտրական համակարգի նկատմամբ։ «Նման համակարգերը պետք է վստահության մեծ պաշար ունենան, անցնեն միջազգային աուդիտ և երաշխիքներ ստանան հեղինակավոր կազմակերպություններից, ընդ որում, նրանցից, որոնց կընտրի հասարակությունը և ոչ թե իշխանությունները, որպեսզի նրանց եզրակացությունները ընտրողների համար կշիռ ունենան»,-այսօր, Կառավարության  հերթական նիստից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի