25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլոր հարցերի պատասխանը` մարտի 1-ին /վիդեո/

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 1-ին հրավիրված հանրահավաքին արտահերթ լուծում կտա երկրում ստեղծված վիճակին»,- այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մարտի 1-ին մեծ հանրահավաք է լինելու, որի ընթացքում լուծում են տրվելու այն բոլոր հարցերին, որոնք դրված են սեղանին»,-նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Նոր […]

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին

Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակին: Արտգործնախարարները կարևորեցին բարձր մակարդակով պարբերական հանդիպումները՝ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումն ապահովելու համար: Այդ առումով կարևորվեց քաղաքական երկխոսության խորացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործության սերտացումը, առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։ Էդվարդ […]

Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին

Փետրվարի 12-ին մեկնարկեցին Մյունխենի անվտանգության 52-րդ համաժողովի աշխատանքները, որին ներկա են երեք տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարներ, շուրջ յոթանասուն պետությունների արտգործնախարարներ։ Համաժողովին մասնակցում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովի շրջանակներում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ընդդիմությունն էլ է բանակցում /վիդեո/

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի բանակցությունները՝ մարտի 1-ին համատեղ հանրահավաք անցկացնելու շուրջ դեռ շարունակվում են: Փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հրավիրված հավաք-ասուլիսին  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը ընդգծեց, որ եկող շաբաթ ամեն բան պարզ կդառնա: «Բանակցությունները շարունակվում են, դրական ընթացքում են, կողմերն արտահայտել են իրենց փոխադարձ դիրքորոշումները մարտի […]

Մենք պարտավոր ենք. Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Նախագահի նստավայրում հյուրընկալել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ Հարգելի՛ գործընկերներ, Դեկտեմբերի 6-ից հետո մենք ամենատարբեր ձևաչափերով բազմիցս խոսել ենք Սահմանադրական բարեփոխումները կյանքի […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հորդանանի արտգործնախարարին

Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտգործնախարար Նասեր Ջուդեի հետ: Հանդիպմանն անդրադարձ արվեց 2014թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանան այցելության ընթացքում Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ ՀՀ Նախագահի այցելության ընթացքում ստորագրված համաձայնագրերը լավ […]

Թուրքերը ուլտիմատում են ներկայացնում աշխարհին /վիդեո/

Արտակարգ  և  լիազոր  դեսպան  Արման  Նավասարդյանը   այսօր անդրադարձել է  ռուս-թուրքական  հարաբերություններին` նշելով, որ թուրքերը փորձում են ուլտիմատում ներկայացնել ԱՄՆ-ին` ընտրություն կատարելու իրենց կամ քրդերի միջեւ: Բացի այդ, Անկարան լարված է պահում իրավիճակը սահմանին : Նավասարդյանը 1921թ.  Մարտի  16-ի Մոսկվայի  պայմանագիրը  համարել  աղաղակող  խախտումներով  լի  փաստաթուղթ: Հիշեցնենք, այս պայմանագրով պատմական Սուրմալուն` Իգդիրը անցավ Թուրքիային; ավասարդյանը […]

Սարսափելի կադրեր` ինչպես են ոստիկանները ջարդում փախստականներին /վիդեո/

Հարյուրավոր փախստականներ փորձել են Հունաստանից Մակեդոնիա անցնել՝ չնայած ցրտին, անձրեւին եւ սովին: Նրանք  հանդիպել են ոստիկանական սարսափելի խոշտանգումների:  Նրանցից շատերը նախորդ գիշեր անց են կացրել բայց երկնքի տակ՝ ցրտին ու անձրեւին։ Մանրամասները՝ տեսանյութում

Ավարտվեց ՄԻՊ թեկնածուների քվեարկությունը

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ավարտվեց ՄԻՊ թեկնածուների քվեարկությունը: Այսպիսով՝ ԱԺ լիագումար նիստում քվեարկության կդրվի միայն Արման Թաթոյանի թեկնածությունը: Ստորև ներկայացնում ենք քվեարկության արդյունքները. Զարուհի Փոստանջյան- հինգ կողմ, վեց դեմ, Նարեկ Ալոյան-երկու կողմ, Արման Թաթոյան- յոթ կողմ, չորս դեմ: Հիշեցնենք,  ՄԻՊ-ի թեկնածությունը հաստատվում է, եթե քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին կողմ է քվեարկում տվյալ թեկնածուին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի