25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դաշնակցության բերած, դաշնակցության տարած»

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը  միշտ հոգեպես պատրաստ է եղել լքել պաշտոնը,սակայն նա սիրել է իր աշխատանքը ու բնականաբար դժվարությամբ հրաժեշտ կտա իր սկսած ու կիսատ թողած գործերին: «Ես միշտ հոգեբանորեն պատրաստ եմ, դա չի նշանակում չեմ սիրում իմ աշխատանքը, չի նշանակում` չեմ կապվել այդ կոլեկտիվի, այդ ոլորտի հետ: Չեմ պատրաստվում ոլորտը լքել ,որովհետեւ […]

Սահակաշվիլին առաջարկել է Ավակովին դառնալ Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սագակաշվիլին առաջարկել է իրեն դառնալ Ուկրաինայի վարչապետ։ Այդ մասին Ավակովն ասել է  «Зеркало недели»-ի հետ հարցազրույցում։ Ավակովն ասել է, որ Սահակաշվիլիի ուղղությամբ ջրով լի բաժակը նետելու դեպքից մի քանի օր առաջ Սահակաշվիլին իրեն առաջարկել է վարչապետի պաշտոնը: «Նախքան ինձ հրապարակայնորեն գող անվանելը և […]

«ԱԱԾ-ում կան նվիրյալներ, որոնք սպասում են իշխանափոխության» /վիդեո/

«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ժողովրդի ձեռքից իշխանությունը զավթած ղեկավարների  իշխանությունը պահել: Մեծ նշանակություն չեմ տալիս` ումո՞վ փոխարինեցին Գորիկ Հակոբյանին»,-Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսին հայտարարել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը հավելեց, որ ԱԱԾ-ում դեռ կան նվիրյալներ, որոնք սպասում են իշխանափոխության: Սեֆիլյանը ընդգծեց, որ նոր բան չկա ընդամենը «ռակիրովկա» են արել: Հիշեցնենք, […]

Թուրքիային ու Ադրբեջանին տրված Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականները բավական խոսուն են

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Թուրքիային ու Ադրբեջանին տրված Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականները բավական խոսուն են։ «Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»։ Real Politic կոչեցյալն հենց այսպես է լինում։ Հստակ գնահատական է տրված այն իրողությանը, որը շատերը արդեն երկու տասնամյակից ավելի փորձում […]

Խոստումնալից է. Հայկական Ժամանակ

Երեկ ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնելով նորանշանակ տնօրենին, Սերժ Սարգսյանը նրա հասցեին գովեստի խոսքեր չի խնայել: Նա Կուտոյանին ներկայացրել է որպես սկզբունքային, հետեւողական, աշխատասեր եւ իր ու իր ենթակաների նկատմամբ խստապահանջ անձ: «Պարոն Կուտոյանը պետական աշխատանքի բարձր պրոֆեսիոնալ է, առօրյա խնդիրներ լուծելիս նա հիմքում քաղաքականություն է դնում: Նա ունակ է համակարգել զուգահեռ ընթացող գործընթացները եւ գտնել […]

Թոշակի կուղարկեն. Հրապարակ

ՏԿԱԻՆ-ի տարանջատումից բացի, նախատեսվում է նաև Պետական եկամուտների կոմիտեն առանձնացնել ֆինանսներից, որտեղ նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, իսկ ՀՅԴ-ական Արա Նռանյանը կնշանակվի փոխնախարար: Գագիկ Խաչատրյանը կրկին կղեկավարի ՊԵԿ-ը։ Երվանդ Զախարյանին թոշակի կուղարկեն։ Նրան փոխարինողի հարցում տարաձայնություններ կան․ Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնին տեսնում է ԱԺ պատգամավոր, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ […]

Իշխանությունը ցանկանում է ազատվել գործարար պատգամավորներից. Հրապարակ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործարարներին խորհրդարան մտցնել-չմտցնելու վերաբերյալ նշում է, որ արգելքը սահմանադրական է: Մեր դիտարկմանը, թե ռեյտինգային ընտրակարգով փորձում են մեծամասնականով ընտրվող գործարարներին նորից մտցնել խորհրդարան, այսինքն` սկզբունքն ըստ էության նույնն է, պարոն Հարությունյանն ասաց. «Դա ռեյտինգայինի հետ որեւէ առնչություն չունի: Այսինքն` նույն հարցը կարող էիք տալ` իսկ կարո՞ղ են ցուցակում լինել: Իհարկե, […]

Վրաստանը կարևորում է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացումը

Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն առավել կընդլայնվեն ու կխորանան։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ Միխեիլ Ջանելիձեն նշեց, որ իր […]

Որտեղ է Սերժ Սարգսյանին տեսնում եղբայրը

Այսօր նախագահական նստավայր շտապող  հատուկ հանձնարարականներով դեսպան Լևոն Սարգսյանին լրագրողները հարց պրովոկացիոն հարց ուղղեցին` արդյոք շարունակում է մտածել, թե իր եղբայրը` նախագահ Սարգսյանը պետք է շարունակի պաշտոնավարել եւս մի ժամկետ: Սարգսյանը պատասխանեց.  «Ես նման կարծիք երբևէ չեմ հայտնել, դուք սխալվում եք։ Ասել եմ ոչ թե երկրի նախագահ, այլ կուսակցության ղեկավար»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի