28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սրտատրոփ. Հայկական Ժամանակ

Սպասվում է, որ այսօր երեկոյան արդեն պաշտոնապես կազդարարվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ավարտի եւ արդյունքների մասին։ Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան նախագահական է հրավիրել իշխա-նական ողջ վերնախավին։ Թերեւս հենց այնտեղ էլ հայտարարությունը կարվի։

Հետաքրքիր է, որ թեեւ մեծ հաշվով ամեն ինչ, ըստ էության, հստակեցված է, անգամ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախօրեին Հ1-ի եթերից հայտարարեց, որ իրենց են տրվելու կրթության եւ գիտության, էկոնոմիկայի ու տարածքային կառավարման նախարարների, ինչպես նաեւ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների պաշտոնները, բայց անգամ անձինք, ովքեր նշանակվելու են այդ պաշտոններում, երեկ կտրականապես հրաժարվում Էին հաստատել այդ տեղեկությունները մեզ հետ մասնավոր զրույցներում չբացառելով, որ որոշ պայմանավորվածություններ դեո էլի կարող են փոխվել, ինչպես փոխվել են բանակցությունների ողջ ընթացքում ընդհուպ մինչեւ երեկ։

Դեոեւս գործող այն պաշտոնյաները, որոնք իրենց տեղը պիտի զիջեն դաշնակցականներին, երեկ մեզ հետ զրույցներում պնդում Էին, թե աշխատանքից ազատվելու մասին իրենց ոչ ոք դեո ոչինչ չի ասել, իսկ Արաբկիրի թաղապետը ընդհատակ Էր անցել։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ