23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու է Օբաման զանգահարել Պուտինին /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա հետ քննարկել Ուկրաինայի հիմնախնդիրը։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Կիեւը պետք է կատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ Դոնբասի հետ ուղիղ երկխոսությունը։ Նախագահները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքի խնդիրները։  

Դիմում՝ ընդդեմ Շուշանի. Հայկական ժամանակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը չի պատրաստվում դիմում ներկայացնել Աժ էթիկայի հանձնաժողով։ Երեկ նա այդ մասին ասել է մեր թղթակցի հետ զրույցում։ Փոխարենը նման դիմում էթիկայի հանձնաժողով երեկ ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես ֆեյսբաքյան օգտատեր Գայանե Շահինյանի […]

Գյումրու նախկին քաղաքապետը գումարներ է յուրացրե՞լ. Հրապարակ

Վերջերս Գյումրիում սկսել են հետաքրքրվել Ամենափրկիչ եկեղեցու շինարարության փողերով և մեղադրանքներ ուղղել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ հանգանակված գումարների յուրացման հետ կապված: «Զարգացումների մեկնարկը տրվել է «Փաստեր» հաղորդաշարի հեղինակ Արմեն Բադալյանի հաղորդմամբ, որը, այնքան էլ պարզ չէ՝ ավելի շատ լրագրո՞ղ է, թե հասարակական գործիչ, սակայն իր հաղորդման մեջ հարցադրում է արել, որ 1995 թվականից ընթացող […]

Դիարբեքիրում ռումբ են պայթեցրել․ զոհերի թվում երեխա կա /վիդեո/

Թուրքական Դիրաբեքիրում՝ ոստիկանության շենքի մոտ, պայթուցիկով լի մեքենա է պայթել, ինչի արդյունքում առնվազն 5 զոհ կա, այդ թվում՝ կին եւ երեխա։ 36 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է lifenews.ru-ը։ Թուրքական իշխանությունները կարծում են, որ պայթյունի հեղինակը քուրդ զինյալներն են։

Նա ձերբակալվեց տոնածառը պաշտպանելու համար. Ազատության հրապարակում պայքարում են

Երևանում գտնվող Սարյանի արձանի հարակից տարածքից «Նոր Հայաստանը» շարժումն այսօր տոնածառերի երթ է կազմակերպել դեպի Ազատության հրապարակ: Բողոքի երթը կազմակերպիչներն անվանել են «Տոնածառների երթ՝ ընդդեմ դեկտեմբերի 31-ի գիշերը ոստիկանական բռնությունների»: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ոստիկանությունը թույլ չէր տվել տոնածառ բերել Ազատության հրապարակ, ինչին հաջորդել էր ոստիկանների հետ հրմշտոցը և արդյունքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով […]

ՀՀԿ պատգամավորը՝ «օրենքով գողերի» այցի մասին/վիդեո/

Տարվա սկզբին մամուլում գրվեց, որ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը մի քանի այլ «օրենքով գողերի» հետ եկել էր Հայաստան և հանգստացել Ծաղկաձորում: Նրան դիմավորել էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաև «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը: ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ այդ այցի մասին […]

Նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին հայտնում են նախագահականից: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել […]

Շատ մի կարևորեք էտ պաշտոնը. Մելքումյանը՝ օմբուդսմենի հրաժարականի մասին/վիդեո/

«Մարդու իրավունքների պաշտպանը լինի, չլինի… շատ մի կարևորեք էտ պաշտոնը»,- այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, որը վերաբերում էր օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականին: Պատգամավորից հետաքրքվեցինք, թե արդյոք Ազգային ժողովում օմբուդսմենի զեկույցի վերջին քննարկումները կարող են կապ ունենալ Անդրեասյանի հրաժարականի հետ: Մելքումյանի պատասխանի մանրամասները՝ տեսանյութում:

Թուրքիայում 5 տարում 7 կոտորած, 537 զոհ, 0 հրաժարական. ո՞վ է մարդասպանը

Վերջին 5 տարում Թուրքիայում 7 զանգվածային սպանդ է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 573 մարդ: Թուրքական ընդդիմադիր «Sendika.org» լրատվակայքը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չնայած այս վիճակագրությանը՝  դեպքերից և ոչ մեկը չի ուղեկցվել որևէ պատասխանատու պաշտոնյաի պաշտոնաթողությամբ: Փոխարենը ամեն անգամ լրատվամիջոցների նկատմամբ լուսաբանման սահմանափակումներ են կիրառվել, գրում է Ermenihaber.am-ը: «5 տարում 7 […]

ԱԺ-ում տեղի ունեցածը կապ ունի՞ օմբուդսմենի հրաժարականի հետ/վիդեո/

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նախընտրում է ո՛չ ժխտել, ո՛չ էլ հաստատել այն տեսակետը, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի խորհրդարանական վերջին քննարկման ժամանակ ծավալված կրքերը կապ ունեն օմբուդսմենի հրաժարականի հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Ազգային ժողովի ժամանակ ՄԻՊ տարեկան զեկույցի ժամանակ իշխանական պատգամավորները Անդրեասյանին խիստ քննադատության ենթարկեցին՝ անցնելով անգամ վիրավորանքների: Ի պատասխան՝ Անդրևեասյանը կոչ արեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի