31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատել խաղաղ կարգավորման շուրջ․ Ուորլիքն ամփոփել է նախագահների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրառում է արել Շվեյցարիայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին։ Ուորլիքը գրել է, որ որոշում է կայացվել շարունակել աշխատանքը խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը եզրափակվեց 2016 թվականին ուղղված բաժակաճառով՝ աշխատելու խաղաղ կարգավորման շուրջ»,- գրել է Ուորլիքը:

«Հանրաքվեով Սերժ Սարգսյանն իրեն կրակն է գցելու»

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ով ի՞նչ պաշտոն կստնաձնի: Ո՞վ կլինի ՀՀ վարչապետ, ԱԺ նախագահ, նախագահ և այլն: Այս հարցման շուրջ Henaran.am-ը զրուցել է «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի հետ: «Մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ այս հանարաքվեով Սերժ Սարգսյանն իրեն կրակն է գցելու: Միանշանակ շուտավ կտեսնեք, թե ինչու, որովհետև քաղաքական առումով՝ Հայաստանում քաղաքական […]

ՀՀ Նախագահը մեկնել է շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է  շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանից։ Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեյցարիայում տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից: 

Հանդիպել են

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: […]

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվել է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Շվեյցարիայում ավարտվեց: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Նա գրել է, որ Իլհամ Ալիեւը հեռացել է, իսկ Սերժ Սարգսյանը շփվում է համանախագահների հետ: Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից: 

Ադրբեջանը մեկ շաբաթում 13 զոհ է տվել

Դեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ զրահատեխնիկա (տանկ), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային […]

Պուտինի հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիայի վերաբերյալ վերջին հայտարարություններին: Թուրքիայի վարչապետը կոշտ արձագանքելով Պուտինի հայտարարություններին, ասել է, որ այդ խոսքերը լուրջ չի ընդունում, գրում է Ermenihaber.am-ը։ «Պուտինի խոսքերում սովետական մտածելակերպ եմ տեսնում: Հավանաբար նա դեռ ԿԳԲ-ական օրերում է մնացել: Սակայն ԿԳԲ-ական քարոզչության ժամանակներն անցել են: Նրա ասածներին ի պատասխան ես […]

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը առանձնազրույց են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Շվեյցարիայի Բեռն քաղաքում առանձնազրույց են ունեցել: Այդ  մասին Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի լուսանկարը ու գրել. «Մենք սպասում էինք, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը եզրափակեն իրենց առանձնազրույցը»: […]

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը հայտարարել է, որ բուժվել է քաղցկեղից

ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը հայտարարել է, որ բժշկվել է քաղցկեղից, գրում է  invictory.com-ը: 91-ամյա նախկին նախագահը որպես սարկավագ երկար տարիներ դասավանդում է «Մարանաթա» եկեղեցում, որտեղ էլ դասընթացների ժամանակ նման հայտարարություն է արել։ Նա հավաքվածների հետ կիսվել է, որ վերջին հետազոտություններն իր մոտ քաղցկեղի որևէ հետք անգամ չեն հայտնաբերել: 2015թ-ի օգոստոսին Ջիմի Քարթերի մոտ բժիշկները քաղցկեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի