27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

25 տարվա թշնամանքից հետո

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն այսօր հայտարարեց, որ  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ շուրջ 25 տարվա թշնամանքից հետո հանդիպել և առանձին զրուցել են :

«Իմ և Սուրիկ Խաչատրյանի միջև դատական «մարաթոնից» հետո, որը 2 տարի 4 ամիս է տևել, Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը զանգեց, առաջարկեցին, որ այդ դատական հակամարտությանը վերջակետ տրվի: Այդպես էլ եղավ: Հակասություններն այնքան շատ էին, որ մենք 17 տարի չէինք հանդիպել: Դեկտեմբերին, հունվարին և փետրվարին հանդիպումներ եղան: Բնականաբար, հեշտ չէին այդ հանդիպումները, բայց, բարեբախտաբար, մենք չտրվեցինք էմոցիաներին, և շատ լուրջ խոսակցություններ եղան ու նաև հասկացողություն՝ ես ոչ միայն իրավունք ունեմ, այլև կարող եմ հոգևոր-մշակութային գործունեություն ծավալել:Սուրիկ Խաչատրյանը լավ տեղյակ է իմ ծավալած գործնեության մասին»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Անդրադառնալով դեռ վաղ անցյալում իր իսկ կողմից արված հայտարարությանը, թե  Սուրիկ Խաչատրյանը քրեական պատասխանատվության պետք է  ենթարկվի , Սամվել Հարությունյանը նկատեց. «Մեր մեջ եղել է հակամարտություն, վերջին շրջանում եղել են նաև հանդիպումներ: Եվ ես ուզում եմ այնպես լինի, որ թշնամանք չլինի: Թող միայն լավ բաներ արվեն Սյունիքում, մեր հանդիպումներում, համենայն դեպս, կա այդ բարի կամքը: Չեմ ասում, թե մենք դարձել ենք ընկերներ, ապագան ցույց կտա, թե ընթացքն ինչպես կլինի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ