11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՌԴ-ն այլևս ի վիճակի չէ՞ շարունակել ռազմական գործողությունները երկու ճակատով

«Սիրիայում ռազմական գործողույթյունները դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշումն այսօր կարելի է  մեկնաբանել երկու հակադիր բևեռից»,-այսօր՝ մարտի 15-ին  հրավիրված ասուլիսի ժամանակ  նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Քաղաքագետը ներկայացրեց երկու տեսակետներ.

«Հետաքրքիրն այն է, որ երկու կողմերն էլ վերլուծություն կատարելիս՝ հղում են անում նույն փաստերին: Այսինքն՝ փաստերն անփոփոխ են, մեկնաբանություններն՝ իրար հակադրվող»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, պրոռուսական տեսակետի կողմնակիցները նշում են, որ Ռուսաստանն արդեն իսկ զգալիորեն աջակցել է Սիրիային.

«Թվային պատկերով նշվում է, որ ՌԴ-ն Սիրիայում ռազամական գործողությունների վրա օրական մոտավորապես 2.5 մլն դոլար է ծախսել, այս ընթացքում կարողանալով ազատագրել մոտավորապես  10 հազար քառակուսի կմ, այդ թվում՝ 200 բնակավայր»,- ասաց Ալեքսանդր Մարկարովն՝ ավելացնելով, որ այս տարբերակում ՌԴ-ն կարող է հետ կանգնել ռազմական գործողություններին ու շարունակել խնդրին հետևել դիվանագիտական տեսանկյունից:

Քաղաքագետը ներկայացրեց նաև հակադիր տեսակետը, որին հիմնականում կողմնակից են ՌԴ-ի ու Պուտինի նկատմամբ ոչ բարիդրացիական տրամադրվածները.

«Հիմա նրանք ասում են՝ տեսեք-տեսեք ՌԴ-ն այլևս ի վիճակի չէ շարունակել ռազմական գործողությունները երկու ճակատով՝ Սիրիայում և Ուկրաինայում: Նրանց համար շատ ծանր է ծախսել գումարները, որոնք ծախսվում են Սիրիայում»,-եզրափակեց Ալեքսանդր Մարկարովը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ