31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Մոսկվա

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կմասնակցի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ

Հարց. Պարոն, նախարար, ի՞նչ մեխանիզմներ են մշակվում: Էդվարդ Նալբանդյան. Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով մոտ երկու տասնյակ հանդիպումներ են եղել՝ գագաթաժողովներ: Մի շարք հանդիպումներ շատ մոտ են եղել համաձայնության, սակայն Ադրբեջանը միշտ հետքայլ է արել: Անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում կայացած վերջին գագաթաժողովից բավական ժամանակ է անցել՝ մեկ տարուց ավել, և շատ […]

«Ո՞նց կարելի ա ինչ-որ մի գործընթաց դնել ընդդիմության ուսերին»…

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ընդդիմությունը կարծես թե խորը ընկճախտի մեջ լինի. անընդհատ հանրահավքներ է կազմակերպում, սակայան այդ հանրահավքերին ընդամենը մի քանի 10-յակ մարդ է գնում: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի հետ՝ պարզելու վերջինիս տեսակետն ընդդիմության քաղաքականության շուրջ: «Էս երկրում եթե էս խեղճ ու կրակ ընդդիմությունն էլ չլինի, անօրինականությունը մինչև վերջ […]

Բանակցություններում թուլությունն Ադրբեջանը փորձում է կոմպենսացնել սադրիչ քայլերով. Նալբանդյան

Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ ուժի կիրառումը և իրավիճակի սրումը  կարող է օգտագործել որպես բանակցային գործիք: Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտից հետո լրագրողներ հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ներկայացնելով բանակցությունների արդյունքները: «Շատ կարևոր էր նախագահների մակարդակով վերջին հանդիպումից հետո նման ևս մեÕ ¯ հանդիպման կազմակերպումը: […]

«Էտ Սահմանադրության մեջ մեզ համար լավ բան չկա՞»

Հանրաքվեի արդյունքների վերաբերյալ կրքերը կարելի է հանդարտված համարել, սակայն դեռ կան մարդիկ, ովքեր չեն համակերպվում արդյունքների հետ: Henaran.am-ը խոսեց մի քանի քաղաքացու հետ, ովքեր հավաքված էին Ազատության հրապարակում: Նրանցից մեկը դժգոհեց, որ իշխանությունները թալանչի և ավազակ են, մյուսն էլ մտահոգված էր, որ գալիք տարում թոշակները չեն բարձրանալու: «Լավ Սահմանադրությունը փոխեցիք, ձեզ համար է լավ լինելու, […]

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել նախագահների հանդիպման վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները հայտարարություն են տարածել Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո։ Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույց տեսքով հանդիպման ժամանակ: «Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և […]

Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ […]

Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ներկայացնում է նախագահների հանդիպման արդյունքները

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  բանակցությունների արդյունքները:Նման գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոգլոգում ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ: Նա նաեւ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարը` Վլադիմիր Հակոբյանի «Թվիթեր»-ի էջից:

Իմ համամասնականը հավասար է մի քանի հատ մեծամասնականի

ԲՀԿ խմբակցության մեջ փաստացի գտնվող պատգամավոր Արագած Ախոյանը կարծում է, որ երբեք խնդիր չի ունենա հաջորդ խորհրդարան անցնելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ պատգամավորը ընտրվել է ԲՀԿ ցուցակով մեծամասնական ընտրակարգով և փետրվարյան հայտնի դեպքերից հետո առաջինն էր, որ դուրս եկավ ԲՀԿ խմբակցությունից: Չնայած դրան նա շարունակեց փաստացի մնալ խմբակցության կազմի մեջ, այլապես, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի